ՌԴ-ն Սիրիայում ռազմական գործողությունները կդադարեցնի, երբ ոչնչացվեն ահաբեկիչները. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i2380-ՌԴ_ն_Սիրիայում_ռազմական_գործողությունները_կդադարեցնի_երբ_ոչնչացվեն_ահաբեկիչները._Լավրով
Ռուսաստանը չի դադարեցնի Սիրիայում ռազմական գործողությունները, քանի դեռ ահաբեկիչները չեն ոչնչացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 10:24 Asia/Tehran
  • ՌԴ-ն Սիրիայում ռազմական գործողությունները կդադարեցնի, երբ ոչնչացվեն ահաբեկիչները. Լավրով

Ռուսաստանը չի դադարեցնի Սիրիայում ռազմական գործողությունները, քանի դեռ ահաբեկիչները չեն ոչնչացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ մի հիմք չեմ տեսնում, թե ինչու Սիրիայում ռազմատիեզերական ուժերի գործողությունները պետք է դադարեն, քանի դեռ ահաբեկիչները չեն ոչնչացվել»,- ասել է նա։

Բացի այդ, նախարարը նշել է, որ թուրք-սիրիական սահմանով մաքսանենգ ապրանքներ տեղափոխել դադարեցնելը Սիրիայում պատերազմին վերջ տալու գլխավոր պայմաններից մեկն է։

«Հիշեցնեմ, որ հրադադարի առանցքային պայմանը թուրք-սիրիական սահմանով մաքսանենգ ապրանքներ տեղափոխությունը կանխելն է, որը հենց ամենասուր խնդիրներից մեկն է հանդիսանում»,- ասել է Լավրովը։