Ռյաբկով. Ռուսաստանը ուս-ուսի կանգնած է Իրանի կողքին
-
Սերգեյ Ռյաբկով
Pars Today- Ռուսաստանի փոխարտգործնախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է աշխարհի որոշ երկրների կողմից Իրանի խաղաղ միջուկային ծրագրի հարցում զոռբայությունն ու հարկադրանքը, և որ Ռուսաստանը ուս-ուսի կանգնած է Իրանի կողքին։
Մոսկվայում BRICS անդամ երկրների քաղաքային խորհրդարանների համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողության շրջանակում Սերգեյ Ռյաբկովը Իրան-Ռուսաստան հարաբերությունների վերջին զարգացումների մասին հավելել է. «Տարիների ընթացքում երկու երկրները զարգացրել են շատ խորը, շատ գործնական և միևնույն ժամանակ շատ բազմակողմանի համագործակցություն, և ես կարծում եմ, որ մեր երկրների միջև անվստահություն չկա»։
Ռյաբկովը նշել է. «Հուսով եմ, որ այն մարդիկ, ովքեր տեղյակ են այս շատ դժվար և մարտահրավերներով լի ժամանակաշրջանին, որով անցնում են մեր երկու երկրներն էլ, հավասարապես կհասկանան, որ Իրանն ու Ռուսաստանը պետք է էլ ավելի մոտ լինեն միմյանց»։
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է. «Մենք պատրաստ ենք ամրապնդել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ բոլոր ոլորտներում, լինի դա տնտեսական, ֆինանսական, գործնական համագործակցություն տրանսպորտի բնագավառում, որտեղ մենք շատ լավ նախագծեր ունենք, թե միջուկային հարցի շուրջ»։