Այն ինչ Լուվրի թանգարանի դիլերները գողացել էին Իրանից
https://parstoday.ir/hy/news/world-i238552-Այն_ինչ_Լուվրի_թանգարանի_դիլերները_գողացել_էին_Իրանից
Pars Today – Փարիզի Լուվր թանգարանի իրանական բաժինը հնագույն արտեֆակտների գանձարան է, որոնց զգալի մասը տեղափոխվել է արտերկիր Իրանի քաղաքական թուլության ժամանակաշրջանում և իրավական բացթողումների շահագործման պայմաններում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2025 14:34 Asia/Tehran
  •  Իրանական հնագույն արտեֆակտներ Փարիզի Լուվր թանգարանում
    Իրանական հնագույն արտեֆակտներ Փարիզի Լուվր թանգարանում

Pars Today – Փարիզի Լուվր թանգարանի իրանական բաժինը հնագույն արտեֆակտների գանձարան է, որոնց զգալի մասը տեղափոխվել է արտերկիր Իրանի քաղաքական թուլության ժամանակաշրջանում և իրավական բացթողումների շահագործման պայմաններում։

Այս արտեֆակտներից շատերը այդ թվում՝ Շուշում Դարեհ Առաջինի պալատի սյուներից մեկի վերին հատվածը, էլամական և աքքադական արձանագրությունները, ինչպես նաև աքեմենյան ժամանակաշրջանի նետաձիգների բարձրաքանդակները,  որոնք  առերևույթ գիտական հորատումների  և   կասկածելի գնումների ու  վաճառքների ու երբեմն ուղղակի գողությունների  արդյունքում դուրս են բերվել երկրից և տեղափոխվել արևմտյան թանգարաններ, հատկապես Լուվր թանգարան։

Մշակութային ժառանգության  փորձագետները այս գործընթացը համարում են «20-րդ դարի մշակութային գաղութատիրության» օրինակ։ մի ժամանակաշրջան, երբ արևմտյան իշխանությունները դիվանագիտության ազդեցության և հետազոտական պատրանքների միջոցով թալանել են արևելյան քաղաքակրթությունների ժառանգությունը։ 

Միջազգային իրավունքի տեսանկյունից արտեֆակտների  անօրինական տեղափոխումը համարվում է ազգերի մշակութային ժառանգության լուրջ խախտում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի  1970 թվականի  կոնվենցիան պարտավորեցնում է երկրներին համագործակցել պատմական արտեֆակտների վերադարձման հարցում։

Իրանը ևս  հղում անելով այս կոնվենցիային և համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ինտերպոլի հետ ջանքեր է գործադրել իր պատմական արտեֆակտները վերադարձնելու համար։  Փորձագետները կարծում են, որ միջազգային իրավական գործողություններ ձեռնարկելը և արտեֆակտների վերադարձը պահանջելը անհրաժեշտ քայլ է Իրանի ժողովրդի մշակութային իրավունքների իրականացման գործում։