Ռուսաստանն ու Ադրբեջանը քրտնաջան աշխատանք են տանում տարբեր մակարդակներում. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i238574-Ռուսաստանն_ու_Ադրբեջանը_քրտնաջան_աշխատանք_են_տանում_տարբեր_մակարդակներում._Պեսկով
Ռուսաստանը և Ադրբեջանը քրտնաջան աշխատանք են տանում տարբեր մակարդակներում, և երկու երկրների երկխոսությունը շարունակվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուդար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2025-10-29T10:18:52+00:00 )
Հոկտեմբեր 29, 2025 13:48 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Ադրբեջանը քրտնաջան աշխատանք են տանում տարբեր մակարդակներում. Պեսկով

Ռուսաստանը և Ադրբեջանը քրտնաջան աշխատանք են տանում տարբեր մակարդակներում, և երկու երկրների երկխոսությունը շարունակվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուդար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ քրտնաջան կերպով աշխատանք է ընթանում և նախագահը (Ռուսաստանի Վլադիմիր Պուտինը) բարձրացրել է այս բոլոր այդքան զգայուն հարցերը, և դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կապեր կան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև Բաքվում ձերբակալված ռուսաստանցիներին ազատ արձակելու շուրջ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հուլիսի 1-ին հայտնել էին Բաքվում Ռուսաստանի ութ քաղաքացու ձերբակալության մասին, ովքեր, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապ ունեն Իրանից թմրանյութերի տարանցման և կիբերհանցագործությունների հետ։ Նրանք կալանավորվել են չորս ամսով։