Ամերիկացի վերլուծաբան. Թրամփը միջազգային իրավունքը զոհաբերել է հանուն իր աշխարհաքաղաքական նկրտումների
https://parstoday.ir/hy/news/world-i238602-Ամերիկացի_վերլուծաբան._Թրամփը_միջազգային_իրավունքը_զոհաբերել_է_հանուն_իր_աշխարհաքաղաքական_նկրտումների
Pars Today-Ամերիկացի վերլուծաբան Դանիել Լազարը IRNA-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Արևմտյան Ասիայում ոչ միայն որևէ պարտավորություն չունի միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ, այլև լիովին ծառայում է Վաշինգտոնի աշխարհաքաղաքական և տնտեսական նկրտումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2025 14:01 Asia/Tehran
  • Ամերիկացի անկախ լրագրող և վերլուծաբան՝ Դանիել Լազար
    Ամերիկացի անկախ լրագրող և վերլուծաբան՝ Դանիել Լազար

Pars Today-Ամերիկացի վերլուծաբան Դանիել Լազարը IRNA-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Արևմտյան Ասիայում ոչ միայն որևէ պարտավորություն չունի միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ, այլև լիովին ծառայում է Վաշինգտոնի աշխարհաքաղաքական և տնտեսական նկրտումներին։

Լազարի խոսքով՝ Թրամփը, միջազգային կարգը հարգելու փոխարեն, միայն մտածում է ռեսուրսների յուրացման և ամերիկյան ազդեցության ընդլայնման մասին, իսկ Եվրամիությունը քաղաքական թուլության պատճառով ստիպված է ենթարկվել Վաշինգտոնին՝ նույնիսկ այն դեպքում, երբ հենց ինքն է ամերիկյան պատժամիջոցների թիրախը։

Անդրադառնալով Իրանի նկատմամբ Ամերիկայի թշնամական մոտեցմանը՝ նա ասաց. «2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Թրամփի դուրս գալուց ի վեր, Վաշինգտոնը Իրանի նկատմամբ ավելի բացահայտ թշնամանք է ցուցաբերել, իսկ նրա  գլխավոր նպատակը՝ Պարսից ծոցի և Իրանի էներգակիր ռեսուրսների վերահսկումն է»: Լազարը ընդգծեց, որ ԱՄՆ-ն ոչ մի հետաքրքրություն չունի փոխզիջումների նկատմամբ և փորձում է տարածաշրջանում հաստատել իր բացառիկ գերիշխանությունը։

Այս վերլուծաբանը հավելեց, որ «օրենսդրության վրա հիմնված կարգ» հասկացությունը, որի մասին խոսում է Թրամփի վարչակազմը, իրականում  մոնոպոլիստական և միջամտողական քաղաքականությունների քողարկում է։

Գազայի հրադադարի ծրագրի վերաբերյալ իր խոսքերի մեկ այլ հատվածում Դանիել Լազարը նշել է․-«Չնայած ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմանը, Գազայում և Արևմտյան ափին էթնիկ զտումների և բռնաճնշումների գործընթացը շարունակվելու է, և նույնիսկ  հնարավոր է՝ ավելի արագ տեմպերով»։

Անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի միջուկային մենաշնորհը պահպանելու Ամերիկայի հանձնառությանը, վերլուծաբանն ասել է. «Վաշինգտոնը երբեք այսքան համակարգված կերպով չի աշխատել Թել Ավիվի հետ, և նրա նպատակն է պահպանել Իսրայելի միջուկային գերակայությունը տարածաշրջանում»: