Իրանը նանոարտադրանք է արտահանում 63 երկիր
https://parstoday.ir/hy/news/world-i238724-Իրանը_նանոարտադրանք_է_արտահանում_63_երկիր
ԻԻՀ նանո և միկրոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը նանոարտադրանք է արտահանում 63 երկիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2025 06:15 Asia/Tehran
  • Իմադ Ահմադվանդ
 Իրանի նանո և միկրոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղար
    Իմադ Ահմադվանդ  Իրանի նանո և միկրոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղար

ԻԻՀ նանո և միկրոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը նանոարտադրանք է արտահանում 63 երկիր։

Շաբաթ օրը, Թեհրանի 16-րդ միջազգային նանոտեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում, Ահմադվանդն ասել է. «Այս տարի Իրանը 63 երկիր է արտահանել մոտ 183 միլիոն դոլարի նանոարտադրանք։ Արտահանման ամենախոշոր մասը բաժին է ընկել Իրաքին, Թուրքիային, Հնդկաստանին, Վենեսուելային, Պակիստանին և Ռուսաստանին:
 Pars Today-ի փոխանցմամբ՝ նա հավելել է. «Վերջին 9 տարիների ընթացքում Իրանում արտադրված նանոբժշկական միջոցները մեծ ընդունելության են արժանացել միջազգային ասպարեզում»:
Ահմադվանդը հավելել է. «2024 թվականին Ռուսաստան, Թուրքիա, Իրաք և Ուզբեկստան է արտահանվել ավելի քան 24 միլիոն դոլարի նանոկատալիզատոր, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»։ 

Ռուսաստան. Կարիբյան ծովում ԱՄՆ-ի կողմից ուժի չափազանց կիրառումը դատապարտելի է 
ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել  է «Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի» պատրվակով ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառումը: Նախարարությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի օրինական ղեկավարությանը և կոչ է անում պահպանել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խաղաղությունը:

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են ստեղծել ռազմական կապի ուղիներ
 ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Պեկինը համաձայնել են ստեղծել ռազմական կապի ուղիներ՝ լարվածությունը նվազեցնելու և հնարավոր հակամարտությունների սրումը կանխելու համար: ԱՄՆ ռազմական նախարարը նշել է, որ երկու երկրների պաշտոնյաները շուտով ավելի շատ հանդիպումներ կանցկացնեն այդ կապի ուղիների ստեղծման մեխանիզմի վերաբերյալ։

Արաղչի. Մենք հետաքրքրված չենք Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցություններով 
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք պատրաստ ենք ցանկացած իրադարձության և Սիոնիստական ռեժիմի ցանկացած թշնամական վարքագծի: Իսրայելական ռեժիմը չէր կարող հարձակվել Իրանի վրա առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի: Նեթանյահուն ռազմական հանցագործ է և ապացուցել է, որ Իսրայելը տարածաշրջանի իրական թշնամին է։ Մենք հետաքրքրված չենք Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցություններով և կարող ենք համաձայնության գալ անուղղակի բանակցությունների միջոցով»։

UNRWA. Արևմտյան ափի  բնակավայրերում բռնությունը հասել է վերջին 12 տարվա ամենաբարձր մակարդակին 
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտարարել է, որ  հոկտեմբերին Արևմտյան ափին գրանցվել են վերջին 12 տարիների ըթնացքում ամենամեծ թվով հարձակումները: Կազմակերպությունը զգուշացրել է, որ բնակավայրերի հարձակումների աճը, որը համընկնում է ձիթապտղի բերքահավաքի սեզոնի հետ, վտանգել է բազմաթիվ պաղեստինյան ընտանիքների կյանքն ու կենսապահովումը: