Բրիտանական բանակում կին զինվորների նկատմամբ բռնության սարսափելի վիճակագրությունը
Բրիտանական լրատվամիջոցներում հրապարակված հարցման արդյունքների համաձայն՝ բանակում կանանց և աղջիկների երկու երրորդը ենթարկվել է սեռական բռնության և ոտնձգության։
Ըստ 90 հազար զինծառայողների շրջանում անցկացված հարցման արդյունքների՝ կանայք, որոնք կազմում են բանակի 12 տոկոսը, տղամարդկանց համեմատ երկու անգամ ավելի շատ է ենթարկվում սեռական բռնության։
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այս հարցման արդյունքները անվանել է «լիովին անընդունելի և խորապես մտահոգիչ» և հայտարարել, որ կսկսի կանխարգելիչ ծրագիր՝ անընդունելի վարքագծի դեմ պայքարելու համար։
Ավելի վաղ բրիտանական բանակի 19-ամյա զինվոր Գիսլի Բեքը ինքնասպան էր եղել՝ հրամանատարների կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելուց հետո։
Հարցման արդյունքների համաձայն՝ բրիտանական բանակում կին զինվորների 67 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել է որևէ տեսակի սեռական բռնությանի, ինչպիսիք են անպարկեշտ կատակները, պոռնոգրաֆիան կամ իրենց արտաքինի մասին մեկնաբանությունները։