Արևելյան Ասիան ուժերի հավասարակշռության վերաիմաստավորման ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/world-i239280-Արևելյան_Ասիան_ուժերի_հավասարակշռության_վերաիմաստավորման_ճանապարհին
Տասնամյակներ շարունակ ԱՄՆ անվտանգության հովանոցի վրա հույս դրած Հարավային կորեան, Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի աճող ռազմական պատճառով, ստիպված է վերանայել իրպաշտպանական ռազմավարությունը։ Դա վկայում է Արևելյան Ասիայում աշխարհաքաղաքական մրցակցության սրման և անվտանգային խորը ճգնաժամի ձևավորման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2025 06:17 Asia/Tehran
  • Արևելյան Ասիան ուժերի հավասարակշռության վերաիմաստավորման ճանապարհին

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ անվտանգության հովանոցի վրա հույս դրած Հարավային կորեան, Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի աճող ռազմական պատճառով, ստիպված է վերանայել իրպաշտպանական ռազմավարությունը։ Դա վկայում է Արևելյան Ասիայում աշխարհաքաղաքական մրցակցության սրման և անվտանգային խորը ճգնաժամի ձևավորման մասին։

Չինաստանն՝ իր արագ զարգացող ռազմական հզորությամբ, Հյուսիսային Կորեան՝ իր միջուկային հնարավորություններով և Ռուսաստանի հետ աճող համագործակցությամբ, և Մոսկվան՝ Հյուսիսային Ասիայում վերածնված ռազմական դերով, սպառնալիք են  ստեղծել Տոկիոյի և Սեուլի համար։ Այս հանգամանքները կասկածի տակ են դրել Միացյալ Նահանգներից երկու երկրների անվտանգության ավանդական հիմքերը։
Ճապոնիայի  վարչապետ Սանաե Տակաիչին առաջարկել է վերանայել երեք ոչ միջուկային սկզբունքները՝ միջուկային սպառնալիքների դեմ ավելի շատ մանևրելու հնարավորություն ստեղծելու համար։ Այս փոփոխությունն ընդգծում է Ճապոնիայի խաղաղասիրական իդեալների և այսօրվա անվտանգության կարիքների միջև եղած անհամապատասխանությունը: Ամերիկյան միջուկային շարժիչով նավերի՝ ճապոնական նավահանգիստներում կայանելու  թույլտվությունը նույնպես այս նոր քաղաքականության մաս է կազմում։
Հարավային Կորեայում Վաշինգտոնի՝ իր ուժերը պահպանելու հարցում  վճռականության թույլ դրսևորումը և Հյուսիսային Կորեայի նկատմամբավելի թույլ զսպող դիրքորոշումը Սեուլին մղել են ամրապնդել իր անկախ պաշտպանական կարողությունները և պատերազմական ժամանակներում ստանձնել հրամանատարությունը։ 
Ընդհանուր առմամբ, Արևելյան Ասիան մտել է հիմնական խաղացողների պաշտպանական դերերի և դիրքերի վերանայման փուլ, մի գործընթաց, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր, բայց անկայուն հավասարակշռության։