Մեկնաբանություն - Ինչպե՞ս ԱՄՆ-ն և Եվրոպական եռյակը «Կահիրեի համաձայնագիրը» փակուղի մտցրին
-
Աջից ձախ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսի
Իրանի արտգործնախարարի հստակ հայտարարությունն այն մասին թե «Կահիրեի համաձայնագիրը տապալվեց ԱՄՆ-ի և երեք եվրոպական երկրների կողմից», բացահայտում է մի գործընթաց, որի ընթացքում լարվածությունը նվազեցնելու և դիվանագիտության ուղուն վերադառնալու իրական հնարավորությունը ոչնչացվեց Արևմուտքի կողմից։
Այս համաձայնագիրը, որը ձևավորվել է Եգիպտոսի միջնորդությամբ և Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և Ամերիկայի հարձակումներից հետո, կարող էր հիմք հանդիսանալ բանակցությունների վերսկսման և փոխադարձ վստահության վերականգնման համար, սակայն Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի համակարգված գործողությունները ցույց տվեցին, որ նման համաձայնագրի հաջողության համար կամք գոյություն չի ունեցել։
Այս հարցը սկսվում է այն ժամանակներից, երբ Իրանը և Միացյալ Նահանգները գտնվում էին անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլի շեմին, երբ հենց այդ պահին Իսրայելի ռեժիմը, իսկ հետագայում՝ Միացյալ Նահանգները, հարձակվեցին Իրանի վրա։ Գործողություն, որը փաստացի խաթարեց բանակցությունների սեղանը, նախքան դրա սկսվելը, և հստակ ուղերձ հղեց, առ այն,որ ճգնաժամերի հարուցումը պետք է փոխարինի երկխոսությանը։ Այնուամենայնիվ, Իրանը ընտրեց համագործակցության ուղին և Եգիպտոսի կառավարության օգնությամբ ստորագրեց Կահիրեի համաձայնագիրը՝ Ատոմյաին էներգիայի միջազգային գործակալության կողմից ստուգումները վերսկսելու համար. և դա այն իրավիճակում, երբ իր որոշ միջուկային օբյեկտներ ենթարկվել էին հարձակման։
Սակայն Եվրոպայի հաջորդ քայլը ցույց տվեց, որ այս համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ Իրանին խրախուսելու Արևմուտքի հիմնական նպատակը ոչ թե վստահություն կառուցելն էր, այլ ավելի մեծ լծակներ ստեղծելը։ Վաշինգտոնի ճնշման տակ Եվրոպական եռյակը, Կահիրեի համաձայնագրին աջակցելու փոխարեն, սկսեց փորձել ակտիվացնել Ձգանի մեխանիզմը և Իրանի միջուկային դոսիեն հանձնել Անվտանգության խորհրդին։ Այս քայլն ուներ հստակ իմաստ։ Մի համաձայնագիր, որի թանաքը դեռ չէր չորացել, թիկունքից հարված ստացավ։
Այնուհետև, երբ Իրանը, համաձայն իր պարտավորությունների, սկսեց թույլատրել Գործակալության տեսուչների մուտքը, և ստուգումներ անցկացվեցին այն օբյեկտներում, որոնք չէին ռմբակոծվել, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան անմիջապես դիմեցին իրենց դասական գործիքին՝ քաղաքական ճնշում գործադրելուն։ Իրանի դոսիեն Գործակալության կառավարիչների խորհրդին ներկայացնելով և Թեհրանի դեմ բանաձևի նախագիծ պատրաստելով՝ արևմտյան կողմերը հստակ ուղերձ հղեցին առ այն ,որ Իրանի ցանկացած համագործակցություն կարժանանա պատժի, այլ ոչ թե պարգևի։ Այս մոտեցումը գործնականում տապալեց Կահիրեի համաձայնագիրը։
Արդյունքում, վստահության կառուցման ճանապարհը, որը պետք է դանդաղորեն վերականգնվեր, կրկին փակվեց։ Իրանը իրավացիորեն այս վարքագիծը համարեց արևմտյան երկրների կողմից անազնվության նշան, քանի որ նույնիսկ Իրանի հողի վրա ռազմական հարձակումներից և միջուկային օբյեկտների մի մասի ոչնչացումից հետո Թեհրանի համագործակցությունը ոչ միայն չնվազեցրեց ճնշումը, այլև հարթեց դրա ինտենսիվացման ճանապարհը։
Այս քաղաքականության հետևանքները հստակ են.
* Խորացավ Իրանի անվստահությունը արևմտյան մոտեցման նկատմամբ ։
* Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դերն ամրապնդվելու փոխարեն տուժեց Միացյալ Նահանգների և Եվրոպայի քաղաքական ճնշման տակ։
*Բանակցություններին վերադառնալու համար Կահիրեում ստեղծված հնարավորությունները ոչնչացվեցին։
* Տարածաշրջանում և միջազգային մակարդակով լարվածությունը կրկին աճեց։
Այսպիսով, «Կահիրեի համաձայնագիրը» տապալվեց ոչ թե տեխնիկական թերության կամ Իրանի համագործակցության բացակայության պատճառով, այլ Միացյալ Նահանգների և Եվրոպական եռյակի մի շարք համակարգված գործողությունների պատճառով. գործողություններ, որոնք նպատակ ունեին ոչ թե լուծել հարցը, այլ ճգնաժամը կառավարել ճնշման և նոր սահմանափակումների ստեղծման միջոցով։ Մնում էր մի համաձայնագիր, որը կարող էր դիվանագիտությանը վերադառնալու կետ լինել, բայց միտումնավոր դարձավ անարդյունավետ, որպեսզի տարածաշրջանում տիրող ճգնաժամային մթնոլորտը շարունակվի։