Թրամփը նշել Է ԱՄՆ-ի հսկայական արտաքին պարտքի պատճառները
https://parstoday.ir/hy/news/world-i239990-Թրամփը_նշել_Է_ԱՄՆ_ի_հսկայական_արտաքին_պարտքի_պատճառները
ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ իր սահմանած տուրքերը կօգնեն կրճատել արտաքին պարտքը։
(last modified 2025-12-04T08:48:14+00:00 )
Դեկտեմբեր 04, 2025 12:18 Asia/Tehran
  • Թրամփը նշել Է ԱՄՆ-ի հսկայական արտաքին պարտքի պատճառները

ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ իր սահմանած տուրքերը կօգնեն կրճատել արտաքին պարտքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը հսկայական արտաքին պարտք է կուտակել անխելք ղեկավարության պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ունեինք հիմար մարդիկ իշխանության մեջ, շատ հիմար մարդիկ։ Այդ պատճառով մենք 38 տրիլիոն դոլարի պարտք ունենք», - ասել Է Թրամփը Սպիտակ տանը։

Նա ընդգծել է, որ իր սահմանած տուրքերը կօգնեն կրճատել արտաքին պարտքը։

«Դրանց օգնությամբ մենք սկսում ենք մարել պարտքը»,- ասել Է Թրամփը: