ՀԱՊԿ ԽՎ-ն նշում է աշխարհում լարվածության հետագա էսկալացիայի ռիսկը. հայտարարություն
https://parstoday.ir/hy/news/world-i240146-ՀԱՊԿ_ԽՎ_ն_նշում_է_աշխարհում_լարվածության_հետագա_էսկալացիայի_ռիսկը._հայտարարություն
Կազմակերպությունը հիշեցրել է մարդկությանը անդառնալի կորուստներ պատճառած նախորդ համաշխարհային պատերազմների մասին:
(last modified 2025-12-08T11:51:11+00:00 )
Դեկտեմբեր 08, 2025 15:21 Asia/Tehran
  • ՀԱՊԿ ԽՎ-ն նշում է աշխարհում լարվածության հետագա էսկալացիայի ռիսկը. հայտարարություն

Կազմակերպությունը հիշեցրել է մարդկությանը անդառնալի կորուստներ պատճառած նախորդ համաշխարհային պատերազմների մասին:

Աշխարհում լարվածության հետագա էսկալացիան, ուժային ճնշումն ու միջամտությունը ինքնիշխան երկրների ներքին գործերին կարող են գլոբալ մասշտաբի դիմակայություն հրահրել։ Այս մասին հայտարարել են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում:

Ինչպես նշել են կառույցում, անբաժանելի եվրասիական անվտանգության ճարտարապետության կառուցումը հատուկ նշանակություն է ձեռք բերում բազմաբևեռ աշխարհի կայացման ու տարբեր սպառնալիքների սրման պայմաններում:

«Մեր անփոփոխ և հաստատուն հանձնառությունն ենք հայտնում բարիդրացիության և պետությունների խաղաղ գոյակցության քաղաքականության առաջմղմանը՝ միմյանց ազգային շահերը պատշաճ հաշվի առնելով, միջպետական հակամարտություններն ու վեճերը քաղաքական-դիվանագիտական միջոցներով հաղթահարելու համար համատեղ լուծումներ գտնելու հարցում», - ընդգծվում է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի համատեղ նիստը և 18-րդ լիագումար նստաշրջանն անցկացվում են ՌԴ Պետդումայի հարթակում՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ:

Նիստին մասնակցում են խորհրդարանական պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, ինչպես նաև Իրանից: Միջոցառմանը Հայաստանը ներկայացված չէ։