Փարիզը պատրաստակամ է կազմակերպել ԼՂ հարցով նախագահների հանդիպում
https://parstoday.ir/hy/news/world-i24031-Փարիզը_պատրաստակամ_է_կազմակերպել_ԼՂ_հարցով_նախագահների_հանդիպում
Փարիզում կայացել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո քննարկված հարցերը Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն ամփոփել են մամուլի ասուլիում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2016 14:23 Asia/Tehran
  • Փարիզը պատրաստակամ է կազմակերպել ԼՂ հարցով նախագահների հանդիպում

Փարիզում կայացել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո քննարկված հարցերը Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն ամփոփել են մամուլի ասուլիում:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեչության ղեկավարը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին, վերահաստատել է պաշտոնական Փարիզի պատրաստակամությունը՝ կազմակերպել նախագահների մակարդակով նոր հանդիպում: Ռուսաստանի արտգործնախարարն իր աջակցությունն է հայտնել Փարիզի նախաձեռնությանը:

Ռուսաստանի արտգործնախարարն իր աջակցությունն է հայտնել Փարիզի նախաձեռնությանը: «Մենք հանդիսանում ենք Մինսկի խմբի համանախագահներ՝ Միացյալ Նահանգների հետ միասին:Պարբերաբար շփումներ ենք անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Ֆրանսիան նմանատիպ հանդիպում էր կազմակերպել, իսկ վերջերս Ռուսաստանի նախագահն էր հյուրընկալել երկու երկների նախագահներին»,- իր հերթին ասել է Սերգեյ Լավրովը:

armradio.am

29/6/2016