Արաղչի. ԱՄՆ-ն վստահելի չէ / Ազգային հակաամերիկյան բողոքի ցույցեր Վենեսուելայում
https://parstoday.ir/hy/news/world-i240354-Արաղչի._ԱՄՆ_ն_վստահելի_չէ_Ազգային_հակաամերիկյան_բողոքի_ցույցեր_Վենեսուելայում
ԻԻՀ ԱԳ նախարար Աբաբս Արաղչին ասել է․ «Մենք երբեք ԱՄՆ-ինբ չենք վստռահել որպես ազնիվ բանակցողի»։
(last modified 2025-12-14T10:28:21+00:00 )
Դեկտեմբեր 14, 2025 09:30 Asia/Tehran
  • Աբբաս Արաղչի, ԻԻՀ ԱԳ նախարար 
    Աբբաս Արաղչի, ԻԻՀ ԱԳ նախարար 

ԻԻՀ ԱԳ նախարար Աբաբս Արաղչին ասել է․ «Մենք երբեք ԱՄՆ-ինբ չենք վստռահել որպես ազնիվ բանակցողի»։

Շաբաթ օրն  «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Արաղչին հայտարարել է. «Մենք պատերազմ չենք ուզում, մենք ցանկանում ենք խնդիրները լուծել դիվանագիտության միջոցով»։ 
Ըստ Pars Today-ի՝ նա հավելել է. «Մենք երբեք չենք վստահել ԱՄՆ-ին որպես ազնիվ բանակցողի։ ԱՄՆ-ն ոչ մի հարցում ազնիվ չի եղել, և իմ կարծիքով՝ ոչ ոք չի կարող վստահել այդ երկրին»։
Պատասխանելով Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա կրկին հարձակվելու հնարավորության մասին հարցին, նա ասել է. «Մենք նույնպես շատ ենք լսում, որ իսրայելական ռեժիմը կարող է կրկին հարձակվել։ Հոգեբանական պատերազմը իրական պատերազմի մի մասն է, և դա, իհարկե, չի նշանակում, որ մենք անտեսում ենք պատերազմի հնարավորությունը, մենք լիովին պատրաստ ենք. մեր զինված ուժերը և մեր ժողովուրդը պատրաստ են պաշտպանել երկիրը ցանկացած իրավիճակում»։

Սլովակիան կոչ է անում վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ 
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հայտարարելով, որ իր երկրի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է հնարավորինս շուտ վերսկսել Մոսկվայի հետ համատեղ տնտեսական հանձնաժողովների գործունեությունը, ընդգծել է. «Մենք միշտ աջակցել ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը և կշարունակենք դա անել»:
 Նա հավելել է. «Ուկրաինայում պատերազմի ավարտվից անմիջապես հետո, բոլոր արևմտյան երկրները կշտապեն վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Ուկրաինական պատերազմում զոհվել է 10 հազար ոչ ուկրաինացի զինվոր 
Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին սպա Վասիլի Պրոզորովը TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ուկրաինայում կա մեկից ավելի օտարերկրյա ստորաբաժանում: Կա Ուկրաինայի ռազմական հետախուզությանը կապված օտարերկրյա ստորաբաժանում և ցամաքային զորքերի օտարերկրյա ստորաբաժանում, որոնք ցրված են տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ մեխանիզացված բրիգադներում և օդադեսանտային գրոհային ստորաբաժանումներում: Նրանց թիվը մեծ է, և գնահատվում է, որ նրանցից 10 հազարը զոհվել են»:
 Հաղորդագրությունները վկայում են Ուկրաինայի զինված ուժերում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, Խորհրդային Միության անջատողական շրջանների և նույնիսկ արաբական երկրների ուժերի լայն ներկայության մասին»:

Լիբանանի «Հեզբոլլահ» գլխավոր քարտուղար. Ես հպարտ եմ Դիմադրության կանանցով 
 Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ  Նայիմ Ղասեմը, Բեյրութի հարավային արվարձաններում շարժման կանանց միավորման անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իսլամի մարգարեի դուստրը՝ Ֆաթիմա Զահրան, օրինակելի կին է աշխարհի կանանց համար։
Նա ասել է. «Ես հպարտ եմ Դիմադրության կանանցով, դուստրերով, մայրերով և մեր հասարակությունում ապրող բոլոր կանանցով: Դուք պատվի, բարոյականության, հայրենասիրության դրոշակակիրներն եք և ապագա սերունդներին կայունության և ճիշտ ուղու վրա հիմնված դաստիարակության ուղղորդողները։ Կանայք պետք է գերազանցեն բոլոր ոլորտներում, հատկապես ընտանիք մեծացնելու և Դիմադրությանը աջակցելու գործում»:

Վենեսուելայում համազգային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ Կարիբյան ավազանում ԱՄՆ գործողությունների դեմ 
Վաշինգտոնի և Կարակասի միջև ճգնաժամի ֆոնին, շաբաթ օրը երկրի տարբեր մասերում հազարավոր վենեսուելացիներ բողոքի ցույցեր են անցկացրել՝ դատապարտելու Կարիբյան ավազանում ԱՄՆ գործողությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոցներ և կարգախոսներ վանկարկել ԱՄՆ քաղաքականության և գործողությունների դեմ, որոնք, նրանց խոսքով, սպառնալիք են Վենեսուելայի ազգային ինքնիշխանությանը և ներառում են տարածաշրջանում ռազմական ուժերի տեղակայում: