Իրան-Ռուսաստան խորհրդարանական խորհրդակցություններ. համագործակցության զարգացման ռազմավարություն համաշխարհային զարգացումների ստվերում
https://parstoday.ir/hy/news/world-i240360-Իրան_Ռուսաստան_խորհրդարանական_խորհրդակցություններ._համագործակցության_զարգացման_ռազմավարություն_համաշխարհային_զարգացումների_ստվերում
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը չորս օր շարունակ ինտենսիվ խորհրդակցություններ է ունեցե; ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։
(last modified 2025-12-14T07:03:17+00:00 )
Դեկտեմբեր 14, 2025 10:33 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան խորհրդարանական խորհրդակցություններ. համագործակցության զարգացման ռազմավարություն համաշխարհային զարգացումների ստվերում

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը չորս օր շարունակ ինտենսիվ խորհրդակցություններ է ունեցե; ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։

Բանակցությունները նպատակ ունեին ամրապնդել խորհրդարանական դիվանագիտությունը, վերացնել խոչընդոտները և ուսումնասիրել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։
Ռուս պատգամավորն անդրադառնալով ԲՐԻԿՍ-ում և ՇՀԿ-ում երկու երկրների կարևոր դերին, ընդգծել է բազմակողմանիության ամրապնդումը։ Նա խոսել է առևտրային փոխանակումների աճի և Ռեշտ-Աստարա երկաթուղային կապի նման համատեղ նախագծերի առաջընթացի մասին, ինչպես նաև դրական գնահատել արդյունաբերական և նավթաքիմիական ոլորտներում երկու երկրների ներդրողների համագործակցությունը։ 
Բանակցություններին զուգահեռ, Եթովպիայի խորհրդարանի նախագահը ժամանել է Թեհրան՝ երկկողմ հարաբերությունները խթանելու համար խորհրդակցություններ անցկացնելու համար։ Վերլուծաբանները այս քայլերը համարում են արդյունավետ ջանքեր՝ ռազմավարական հարաբերությունները խորացնելու և Իրանի դիվանագիտական գործընկերներին դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ նոր միջազգային համատեքստում։