Վենեսուելային ահաբեկիչ պիտակավորելը քաղաքական մեղադրանք է, թե՞ պատրվակ հարձակվելու համար
-
ԱՄՆ ծովային հետևակայինները իրականացնում են դեսանտային գործողություններ
ԱՄՆ կառավարության կողմից Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը «ահաբեկիչ» անվանելու վերջին քայլի հետևանքով կրկին ուշադրությունների կենտրոնում է հայտնվել Վաշինգտոնի առավելագույն ճնշման և միջամտողական քաղաքականությունը Լատինական Ամերիկայում։
Ըստ Pars Today-ի՝ Դոնալդ Թրամփը, պնդելով, որ բախվում է «անվտանգության սպառնալիքի», փաստացի հրամայել է ծովային շրջափակման ենթարկել Վենեսուելան և հայտարարել է Կարիբյան ծովի ջրերում ԱՄՆ ամենամեծ ռազմածովային նավատորմի տեղակայման մասին. քայլ, որը ուժեղացնում է ռազմական հարձակման նախապատրաստման կասկածները, նույնիսկ ցամաքում։
Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն, առանց հավաստի փաստաթղթեր տրամադրելու, «Cartel de los Soles» անունով խումբը ներկայացրել է,որպես ահաբեկչական կազմակերպություն և պնդել, որ այն անմիջական կապեր ունի Վենեսուելայի կառավարության հետ. պնդում, որը Կարակասը անվանել է «զավեշտալի սուտ» և պատրվակ անօրինական միջամտության համար։ Միևնույն ժամանակ, Վենեսուելայի տարածքի մոտ ռազմանավերի լայն ներկայությունը և ամերիկյան կործանիչների անընդհատ պարեկությունը վկայում են լարվածության աննախադեպ սրման մասին։
Վերլուծական տեսանկյունից շատերը այս զարգացումները գնահատում են ոչ թե ահաբեկչության կամ թմրանյութերի դեմ պայքարի համատեքստում, այլ Միացյալ Նահանգների տնտեսական և աշխարհաքաղաքական նպատակներին ծառայելու շրջանակում։ Աշխարհում ամենամեծ նավթային պաշարներով Վենեսուելան միշտ եղել է Վաշինգտոնի գերիշխող քաղաքականության թիրախում, և նույնիսկ որոշ ամերիկացի օրենսդիրներ Վենեսուելայի նավթը բացահայտորեն համարել են այդ ճնշումների հիմնական դրդապատճառը։ Այս տեսանկյունից «ահաբեկչություն» պիտակը համարվում է ոչ թե անվտանգային իրականություն, այլ քաղաքական գործիք ապաօրինականացման, տնտեսական շրջափակման և ռազմական միջամտության նախապատրաստման համար։