Վենեսուելային ահաբեկիչ պիտակավորելը քաղաքական մեղադրանք է, թե՞ պատրվակ հարձակվելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i240516-Վենեսուելային_ահաբեկիչ_պիտակավորելը_քաղաքական_մեղադրանք_է_թե_պատրվակ_հարձակվելու_համար
ԱՄՆ կառավարության կողմից Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը «ահաբեկիչ» անվանելու վերջին քայլի հետևանքով կրկին ուշադրությունների կենտրոնում է հայտնվել Վաշինգտոնի առավելագույն ճնշման և միջամտողական քաղաքականությունը Լատինական Ամերիկայում։
(last modified 2025-12-17T13:44:32+00:00 )
Դեկտեմբեր 17, 2025 17:14 Asia/Tehran
  • ԱՄՆ ծովային հետևակայինները իրականացնում են դեսանտային գործողություններ
    ԱՄՆ ծովային հետևակայինները իրականացնում են դեսանտային գործողություններ

ԱՄՆ կառավարության կողմից Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը «ահաբեկիչ» անվանելու վերջին քայլի հետևանքով կրկին ուշադրությունների կենտրոնում է հայտնվել Վաշինգտոնի առավելագույն ճնշման և միջամտողական քաղաքականությունը Լատինական Ամերիկայում։

Ըստ Pars Today-ի՝ Դոնալդ Թրամփը, պնդելով, որ բախվում է «անվտանգության սպառնալիքի», փաստացի հրամայել է ծովային շրջափակման ենթարկել Վենեսուելան և հայտարարել է Կարիբյան ծովի ջրերում ԱՄՆ ամենամեծ ռազմածովային նավատորմի տեղակայման մասին. քայլ, որը ուժեղացնում է ռազմական հարձակման նախապատրաստման կասկածները, նույնիսկ ցամաքում։

Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն, առանց հավաստի փաստաթղթեր տրամադրելու, «Cartel de los Soles» անունով խումբը ներկայացրել է,որպես ահաբեկչական կազմակերպություն և պնդել, որ այն անմիջական կապեր ունի Վենեսուելայի կառավարության հետ. պնդում, որը Կարակասը անվանել է «զավեշտալի սուտ» և պատրվակ անօրինական միջամտության համար։ Միևնույն ժամանակ, Վենեսուելայի տարածքի մոտ ռազմանավերի լայն ներկայությունը և ամերիկյան կործանիչների անընդհատ պարեկությունը վկայում են լարվածության աննախադեպ սրման մասին։

Վերլուծական տեսանկյունից շատերը այս զարգացումները գնահատում են  ոչ թե ահաբեկչության կամ թմրանյութերի դեմ պայքարի համատեքստում, այլ Միացյալ Նահանգների տնտեսական և աշխարհաքաղաքական նպատակներին ծառայելու շրջանակում։ Աշխարհում ամենամեծ նավթային պաշարներով Վենեսուելան միշտ եղել է Վաշինգտոնի գերիշխող քաղաքականության թիրախում, և նույնիսկ որոշ ամերիկացի օրենսդիրներ Վենեսուելայի նավթը բացահայտորեն համարել են այդ ճնշումների հիմնական դրդապատճառը։ Այս տեսանկյունից «ահաբեկչություն» պիտակը համարվում է ոչ թե անվտանգային իրականություն, այլ քաղաքական գործիք ապաօրինականացման,  տնտեսական շրջափակման և ռազմական միջամտության նախապատրաստման համար։