Լավրով․ Արևմուտքը օտար երկրների ընտրություններում միջամտելու վարպետ է
https://parstoday.ir/hy/news/world-i240550-Լավրով_Արևմուտքը_օտար_երկրների_ընտրություններում_միջամտելու_վարպետ_է
Այսօր` հինգշաբթի ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծեց, որ Ուկրայինայում ընտրությունների խնդիրը, առաջացնում է այն հարցը, թե Արևմուտքը ինչպես կհամակարգի այդ ընտրությունները։
(last modified 2025-12-18T13:46:47+00:00 )
Դեկտեմբեր 18, 2025 17:16 Asia/Tehran
  • Լավրով․ Արևմուտքը օտար երկրների ընտրություններում միջամտելու վարպետ է
    Լավրով․ Արևմուտքը օտար երկրների ընտրություններում միջամտելու վարպետ է

Այսօր` հինգշաբթի ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծեց, որ Ուկրայինայում ընտրությունների խնդիրը, առաջացնում է այն հարցը, թե Արևմուտքը ինչպես կհամակարգի այդ ընտրությունները։

ISNA-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություննեը Ուկրայինայում ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ առաջացնում է այ հարցը, որ կայանալու դեպքում Արևմուտքը ինչպես կհամակարգի այն։

«Միավորված Ռուսաստան» կուսակցության նիստում Լավրովն ասել է․ «Վերջերս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրայինայի վիճակի մասին իր հայտարարության մեջ Ուկրայինայի նախագահ Զելենսկիին խորհուրդ է տվել, որ ժողովրդավարությունը ոտնակոխ չանի և ամեն դեպքում կազմակերպի ընտրությունները։ Այլ հարց է, թե ինչպես կլինի կազմակերպել դա և ընտրությունները կայանալու պարագայում արևմուտքը ինչպես կհամակարգի այն»։

Սերգեյ Լավրովը նաև նշեց, որ Արևմուտքը ակտիվորեն միջամտում է օտար երկրների ընտրություններում և հավելեց, որ Արևմուտքի «ընտրական նոր գաղութատիրությունը» սպառնալիք է աշխարհի երկրների մեծ մասի համար։

ՌԴ ԱԳՆ-ն նաև լուրջ բնութագիր կոչեց այն իրականությունը, որը ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում այն ժողովրդավարությունը, ինչպիսին ընկալվում է Եվրապայում։

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ Լավրովը Միավորված Ռուսաստանի կուսակցության նիստում ասել է․ «Այն իրականությունը , որ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում այն ժողովրդավարությունը, ինչպիսին ընկալվում է Եվրոպայում, լուրջ բնութագիր է»։