Սխալ եզրակացություններ. Պեսկովը` ԽՍՀՄ ազդեցության ոլորտները վերականգնելու տվյալների մասին
Իրականությանը չեն համապատասխանում հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր նախատեսում է վերականգնել ԽՍՀՄ ազդեցության ոլորտները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Reuters»–ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության աղբյուրներին, գրել էր, որ իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերականգնել Խորհրդային Միությունը և Եվրոպայում ԽՍՀՄ ազդեցության ոլորտը։ Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե Կրեմլը տեսել է այդ նյութը և ինչպես կարող է մեկնաբանել աղբյուրների պնդումները։
«Նախ` մենք չգիտենք, թե որքանով են դրանք հավաստի։ Դա մեկ։ Մենք իսկապես տեսել ենք որոշ կցկտուր հաղորդագրություններ, բայց նույնիսկ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա այնպիսի իրավիճակ է, երբ հետախուզությունը որոշ սխալ ենթադրություններ, ուսումնասիրություններ և եզրակացություններ է անում։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», – ասել է Պեսկովը։
Հիշեցենք` ՌԴ նախագահի խոսնակն ավելի վաղ անդրադարձել էր նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն հայտարարությանը, թե ՌԴ–ն պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Մերցը ՆԱՏՕ-ի երկրների և հատկապես Գերմանիայի ռազմական ծախսերի ավելացումը հիմնավորել էր ԽՍՀՄ–ի վերականգնման և Ռուսաստանի կողմից դաշինքի երկրներից մեկի վրա ենթադրյալ հարձակման վախով՝ առանց որևէ կոնկրետ ապացույց ներկայացնելու։ Պեսկովը կատարյալ հիմարություն էր որակել Մերցի հայտարարությունը։
Sputnik.