Ամերիկացիների մեծամասնությունը դեմ են Վենեսուելայի դեմ ռազմական գործողություններին
Դեկտեմբեր 22, 2025 16:14 Asia/Tehran
Pars Today - Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծամասնությունը դեմ են իրենց երկրի կողմից Վենեսուելայի դեմ ռազմական գործողությանը։
Քույինիպիակ համալսարանի հարցման համաձայն՝ ամերիկացիների 63%-ը դեմ են Կարակասի դեմ ռազմական գործողություններին, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը սրում է Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ իր գործողությունը։ Մյուս կողմից, ամերիկացի քաղաքացիների միայն 25%-ն է աջակցում այս քայլին: Միևնույն ժամանակ, դեմոկրատների 89%-ը, անկախների 68%-ը և հանրապետականների 33%-ը կտրականապես դեմ են արտահայտվել ԱՄՆ ռազմական միջամտությանը Վենեսուելայում: