Շոկային վիճակագրություն. Եվրոպայում յուրաքանչյուր հինգ երեխաից՝ մեկը սեռական բռնության զոհ է
https://parstoday.ir/hy/news/world-i240712-Շոկային_վիճակագրություն._Եվրոպայում_յուրաքանչյուր_հինգ_երեխաից_մեկը_սեռական_բռնության_զոհ_է
Միջազգային և եվրոպական հաստատությունների նոր զեկույցները ցույց են տալիս, որ Եվրոպայում երեխաների սեռական բռնության ճգնաժամը մտահոգիչ վիճակ ունի և կառուցվածքային առումով մնում է չլուծված։
(last modified 2025-12-22T14:12:59+00:00 )
Դեկտեմբեր 22, 2025 17:42 Asia/Tehran
  • Շոկային վիճակագրություն. Եվրոպայում յուրաքանչյուր հինգ երեխաից՝ մեկը սեռական բռնության զոհ է

Միջազգային և եվրոպական հաստատությունների նոր զեկույցները ցույց են տալիս, որ Եվրոպայում երեխաների սեռական բռնության ճգնաժամը մտահոգիչ վիճակ ունի և կառուցվածքային առումով մնում է չլուծված։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ Եվրոպական Միությունում յուրաքանչյուր հինգ երեխաից՝ մեկը սեռական բռնության որևէ ձևի զոհ է եղել: Վիճակագրություն, որը լուրջ վտանգի զանգեր է բարձրացրել Եվրոպայի իրավական և պաշտպանության համակարգերի համար։

Ըստ Pars Today-ի՝ հիմնական մարտահրավերներից մեկը եվրոպական երկրներում օրենքների տարբերությունն ու ցրվածությունն է այս հանցագործությունների հետապնդման համար վաղեմության ժամկետի վերաբերյալ։ Շատ զոհեր կարողանում են բացահայտել իրենց փորձառությունները ավելի մեծ տարիքում՝ միջինը մոտ 50 տարեկանում, մինչդեռ շատ երկրներում բողոք ներկայացնելու վաղեմության ժամկետը լրացել է տարիներ առաջ։ Այս իրավիճակը զոհերի համար արդարադատության հասանելիությունը վերածել է մի տեսակ «իրավական վիճակախաղի»։