Արաբ կինը ծածանել է Պաղեստինի դրոշը աշխարհի յոթ ամենաբարձր լեռնագագաթներին
Պաղեստինցի լեռնագնաց Սյուզան ալ-Հուբիի համար այլևս անհաղթահարելի բարձունքներ չկան: Հյուսիսային Ամերկա մայրցամաքի ամենաբարձր գագաթը համարվող Ալյասկայի Դենալի լեռը բարձրանալուց հետո Սյուզան ալ-Հուբին դարձավ առաջին արաբ կինը, որը հաղթահարել է աշխարհի ամենաբարձր յոթ գագաթները:
Al-Arabiya-ին տված հարցազրույցում Հուբին ներկայացրել է ԱՄԷ-ի Շարժա քաղաքում զբոսաշրջային կազմակերպություն հիմնելու և լեռնագնացության ոլորտում իր գրանցած հաջողությունների մասին: Սյուզան Հուբին նշել է, որ լեռնագնացությունն իրեն սովորեցրել է չվախենալ դժվարություններից, կենտրոնանլ ուժի և տեխնիկայի վրա, ինչպես նաև ոչ մի դեպքում չհամեմատվել տղամարդկանց հետ: Նախկինում երեք անգամ Դենալի բարձրանալու փորձ կատարած Հուբին նշում է, որ ձախողումներն իրեն ավելի հաստատակամ են դարձրել: «Տարբեր խոչընդոտների բախվելը, վնասվածքներ ստանալը, ձախողվելը, առանց լոգարանի ապրելը, -30 ջերմաստիճանում քնելն իհարկե հաճելի չէ, սակայն երազանքից հրաժարվել չի կարելի»,- նշում է Սյուզան Հուբին:
Ankakh.com
30/6/2016