BRICS-ի իրավաբանները տարածել են Մադուրոյի ձերբակալությունը դատապարտող հայտարարություն
https://parstoday.ir/hy/news/world-i241322-brics_ի_իրավաբանները_տարածել_են_Մադուրոյի_ձերբակալությունը_դատապարտող_հայտարարություն
BRICS-ի անդամ երկրների ղեկավարներն ու իրավաբանները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են պետական ինքնիշխանության խախտումը և միջազգային համակարգում նոր վտանգավոր կարգ ստեղծելու սպառնալիքը։
(last modified 2026-01-08T08:21:14+00:00 )
Հունվար 08, 2026 11:51 Asia/Tehran
  • BRICS-ի իրավաբանները տարածել են Մադուրոյի ձերբակալությունը դատապարտող հայտարարություն

BRICS-ի անդամ երկրների ղեկավարներն ու իրավաբանները հայտարարություն են տարածել, որով դատապարտում են պետական ինքնիշխանության խախտումը և միջազգային համակարգում նոր վտանգավոր կարգ ստեղծելու սպառնալիքը։

ISNA-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է․ «Հաշվի առնելով BRICS անդամ երկրների անկախ իրավական հաստատությունների մասնագիտական պատասխանատվությունն ու իրավական պարտավորությունը՝ պահպանելու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, իրավունքի գերակայությունը և համաշխարհային իրավական կարգը, Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի իրավաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնը, որպես BRICS իրավական գագաթնաժողովում Իրանի ակտիվ անդամ և պաշտոնական ներկայացուցիչ, և անդամ երկրների, մասնավորապես՝ Բրազիլիայի Դաշնային, Հնդկաստանի՝ որպես BRICS-ի 2026 թվականի նախագահող երկրի, և BRICS-ի տարբեր անդամ երկրների իրավաբանների հետ խորհրդակցություններից, կարծիքների փոխանակումից և հարցումներից հետո, հայտարարում է իր ընդհանուր իրավական դիրքորոշումը.

1. ԱՄՆ-ի անօրինական գործողությունների բացահայտ դատապարտում

ԱՄՆ-ի ռազմական գործողությունները՝ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության դեմ և այդ երկրի օրինական և ընտրված նախագահ   Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունն ու բռնի տեղափոխումը, ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ և կոպիտ խախտում է և ուղղակիորեն հակասում ուժի կիրառման արգելքի, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգման, պետությունների ներքին գործերին չմիջամտելու   և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքներին։

2. ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային սովորութային իրավունքի ակնհայտ խախտում

Այս գործողությունը հակասում է ՄԱԿ-ի  կանոնադրությամբ սահմանված պարտադիր պարտավորություններին, մասնավորապես՝ դրա 2-րդ հոդվածի 4-րդ կետին, ինչպես նաև հակասում է միջազգային սովորութային իրավունքի պարտադիր կանոններին։ Կանոններ, որոնցից ոչ մի պետություն կամ կոալիցիա իրավունք չունի շեղվել որևէ պատրվակով։

3. Վտանգավոր քայլեր միջազգային համակարգում

Անկախ պետության բարձրագույն գործադիր իշխանության ձերբակալությունը և հարկադիր տեղափոխությունըմիջազգային հարաբերություններում չափազանց վտանգավոր քայլ է, որը, կրկնվելու դեպքում, կարող է լրջորեն խաթարել պետությունների իրավական անվտանգության հիմքերը, միջազգային հարաբերություններում կանխատեսելիության սկզբունքը և բազմակողմանի ինստիտուտների հեղինակությունը։

4. Միջազգային կազմակերպությունների կարգավիճակի և գործառույթի թուլացում

Այս գործողությունը փաստացի անտեսում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի  և դրա հետ կապված ինստիտուտների դերը, իրավասությունը և իրավական մեխանիզմները, և թուլացնում միջազգային վեճերի խաղաղ կարգավորման համակարգը, ինչը անհամատեղելի է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրավական կարգի նպատակների և գոյաբանական փիլիսոփայության հետ։

5. Միջազգային պատասխանատվություն

Ըստ պետությունների միջազգային պատասխանատվության սկզբունքների՝ Միացյալ Նահանգները կրում է այս անօրինական գործողության համար լիակատար միջազգային պատասխանատվություն և պարտավոր է անհապաղ դադարեցնել իր գործողությունները, փոխհատուցել պատճառված նյութական և բարոյական վնասները և ապահովել, որ միջազգային իրավունքին հակասող նման գործողությունները չկրկնվեն։

6. Արձագանքի կոչ միջազգային հանրությանը

Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ կառավարությունները, անկախ իրավական հաստատությունները, ակադեմիական կառույցներն ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները, չպետք է լռեն նման ակնհայտ խախտման առջև, քանի որ միջազգային իրավունքի խախտումների առջև լռությունն ինքնին կհարթի անօրինական վարքագծերի կրկնության և ինստիտուցիոնալացման ճանապարհը։

7. Շեշտադրում՝ արդար իրավական կարգի պաշտպանության գործում BRICS-ի դերի վրա

Որպես արդար և բազմաբևեռ միջազգային կարգի ձևավորման արդյունավետ գործիչներ՝ BRICS-ի անդամները հատուկ պատասխանատվություն ունեն պաշտպանելու միջազգային իրավունքը, դիմակայելու միակողմանիությանը և կանխելու համաշխարհային իրավական համակարգի հիմնարար կանոնների փլուզումը։

ԻԻՀ դատական համակարգի իրավաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնը, հայտարարելով իրավական համերաշխություն Վենեսուելայի ազգի և օրինական կառավարության հետ, ընդգծում է միջազգային հարաբերություններում օրենքի գերակայության անհապաղ վերադարձի և համաշխարհային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող կամայական ու հարկադրական միջոցառումներից խուսափելու անհրաժեշտությունը։ Այս հայտարարությունը հրապարակվում է ԲՐԻԿՍ-ի իրավական ինստիտուտների մասնագիտական պատասխանատվության և իրավական պարտավորության շրջանակներում և միջազգային համակարգում վտանգավոր հերետիկոսությունների ինստիտուցիոնալացումը կանխելու նպատակով»։