Թաբասում ԱՄՆ-ի պատմական պարտությունը Թրամփի լեզվից
https://parstoday.ir/hy/news/world-i241348-Թաբասում_ԱՄՆ_ի_պատմական_պարտությունը_Թրամփի_լեզվից
Parstoday - Նյու Յորք Թայմզի հետ զրույցում (Թրամփը) հիշատակելով Թաբասի փոթորիկը, իր մտահոգությունը հայտնեց Ջիմի Քարթերի խայտառակության կրկնության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2026 15:44 Asia/Tehran
  • Թաբասում ԱՄՆ-ի պատմական պարտությունը Թրամփի լեզվից

Parstoday - Նյու Յորք Թայմզի հետ զրույցում (Թրամփը) հիշատակելով Թաբասի փոթորիկը, իր մտահոգությունը հայտնեց Ջիմի Քարթերի խայտառակության կրկնության մասին:

Ըստ Parstoday-ի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վախենում էր որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեվանգման ժամանակ, ԱՄՆ-ի դառը փորձառությունը (Քարթերի օրոք Իրանի վրա անհաջող հարձակումը) չկրկնվի:

ԱՄՆ-ի կառավարությունը, որ ԻԻՀ-ի համակարգը կործանելու հարցում ոչ մի արդյունքի չէր հասել, Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումից հետո, 1979թ. նոյեմբերին իր ձերբակալված լրտեսներին ազատելու նպատակով, հարձակվեց Իրանի վրա:

Չնայած որ ԱՄՆ-ի ուժերը շատ փորձեր էին կատարել, մանրամասնորեն ծրագրել ու արդիական զինտեխնիկա էին կիրառել Թաբասի հարձակման մեջ, այդ հարձակումը պարտության մատնվեց Թաբաս քաղաքի մոտակա անապատներում բարձրացած  ավազի փոթորկի պատճառով:  ԱՄՆ-ի ուժերի մի քանի ինքնաթիռներ և ուղղաթիռներ վթարվեցին, մի խումբ ամերիկացի զորայիններ սպանվեցին, իսկ մյուսները  խայտառակությամբ դիմեցին փախուստի:

Թաբասի օպերացիայի ավարտը  , սկանդալի վերածեց այս պարտությունը:Ինքնաթիռների և ուղղաթիռների բարձրանալու  ժամանակ սկսվեց  ավազային փոթորիկը,իրար բախվեցին Սի- 130 մակնիշի ինքնաթիռը և ՍԻ.ԷՉ-53 ուղղաթիռը,և ավիավթարի  հետևանքով հրկիզվեցին երկուսը: Դեպքի հետևանքով ամերիկյան ուժերից 8-ն այրվեցին ,իսկ ուղղաթիռներից 4-ը անկարող էին վեր բարձրանալ:

Այս ծանր պարտությունից հետո ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը հրահանգեց վերադարձնել ուժերին և   դադարեցնել գործողությունը:Մնացած ուժերը հինգ ինքնաթիռներով վերադարձան  Nimitz ավիակիր նավ:Այսպիսով, Թաբաս անապատում «Արծվի ճիրան» գործողության գործը փակվեց,սակայն  դա պատմության մեջ արձանագրվեց, որպես ԱՄՆ-ի  ագրեսիայի փաստաթուղթ:

ԱՄՆ նախագահը նաև նշել է մի այլ պարտություն, որն է ԱՄՆ-ի ուժերի դուրսբերումը Աֆղանստանից, որի արդյունքում սպանվեցին 13 ամերիկացի զինվորներ: