Թաբասում ԱՄՆ-ի պատմական պարտությունը Թրամփի լեզվից
Parstoday - Նյու Յորք Թայմզի հետ զրույցում (Թրամփը) հիշատակելով Թաբասի փոթորիկը, իր մտահոգությունը հայտնեց Ջիմի Քարթերի խայտառակության կրկնության մասին:
Ըստ Parstoday-ի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վախենում էր որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեվանգման ժամանակ, ԱՄՆ-ի դառը փորձառությունը (Քարթերի օրոք Իրանի վրա անհաջող հարձակումը) չկրկնվի:
ԱՄՆ-ի կառավարությունը, որ ԻԻՀ-ի համակարգը կործանելու հարցում ոչ մի արդյունքի չէր հասել, Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումից հետո, 1979թ. նոյեմբերին իր ձերբակալված լրտեսներին ազատելու նպատակով, հարձակվեց Իրանի վրա:
Չնայած որ ԱՄՆ-ի ուժերը շատ փորձեր էին կատարել, մանրամասնորեն ծրագրել ու արդիական զինտեխնիկա էին կիրառել Թաբասի հարձակման մեջ, այդ հարձակումը պարտության մատնվեց Թաբաս քաղաքի մոտակա անապատներում բարձրացած ավազի փոթորկի պատճառով: ԱՄՆ-ի ուժերի մի քանի ինքնաթիռներ և ուղղաթիռներ վթարվեցին, մի խումբ ամերիկացի զորայիններ սպանվեցին, իսկ մյուսները խայտառակությամբ դիմեցին փախուստի:
Թաբասի օպերացիայի ավարտը , սկանդալի վերածեց այս պարտությունը:Ինքնաթիռների և ուղղաթիռների բարձրանալու ժամանակ սկսվեց ավազային փոթորիկը,իրար բախվեցին Սի- 130 մակնիշի ինքնաթիռը և ՍԻ.ԷՉ-53 ուղղաթիռը,և ավիավթարի հետևանքով հրկիզվեցին երկուսը: Դեպքի հետևանքով ամերիկյան ուժերից 8-ն այրվեցին ,իսկ ուղղաթիռներից 4-ը անկարող էին վեր բարձրանալ:
Այս ծանր պարտությունից հետո ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը հրահանգեց վերադարձնել ուժերին և դադարեցնել գործողությունը:Մնացած ուժերը հինգ ինքնաթիռներով վերադարձան Nimitz ավիակիր նավ:Այսպիսով, Թաբաս անապատում «Արծվի ճիրան» գործողության գործը փակվեց,սակայն դա պատմության մեջ արձանագրվեց, որպես ԱՄՆ-ի ագրեսիայի փաստաթուղթ:
ԱՄՆ նախագահը նաև նշել է մի այլ պարտություն, որն է ԱՄՆ-ի ուժերի դուրսբերումը Աֆղանստանից, որի արդյունքում սպանվեցին 13 ամերիկացի զինվորներ: