Ինչպե՞ս է Իրանը սահմանափակել Starlink-ին հասանելիությունը
https://parstoday.ir/hy/news/world-i241522-Ինչպե_ս_է_Իրանը_սահմանափակել_starlink_ին_հասանելիությունը
Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Իրանում Մոսադի ուժերին և ահաբեկչական տարրերին Starlink արբանյակային ինտերնետով աջակցելու նախագծի ձախողման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2026 07:03 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է Իրանը սահմանափակել Starlink-ին հասանելիությունը

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Իրանում Մոսադի ուժերին և ահաբեկչական տարրերին Starlink արբանյակային ինտերնետով աջակցելու նախագծի ձախողման մասին։

Իսրայելական Yedioth Ahronoth թերը գրել է, որ Իրանը լայնորեն Starlink արբանյակային ինտերնետին հասանելիությունը՝ օգտագործելով առաջադեմ խլացնող սարքավորումներ։ 
Հղում անելով Fars-ին, Pars Today-ը հաղորդում է, որ, Starlink-ը, որը պատկանում է Իլոն Մասկին, ով կանգնած է սիոնիստական և ամերիկյան շրջանակներին շատ մոտ, օգտագործվել է որպես Իրանի ներսում գտնվող ահաբեկչական տարրերի հաղորդակցման միջոց։
Netblock ինտերնետային մոնիթորինգի կազմակերպության տվյալների համաձայն՝ Իրանում Starlink-ի խափանման առաջին ժամերին դրա աշխատանքը  նվազել է մոտ 30 տոկոսից մինչև ավելի քան 80 տոկոս, իսկ որոշ տարածքներում  հասել է գրեթե զրոյի։
Մասնագետները խափանումների այս մակարդակը որակել են աննախադեպ և նշել, որ Իրանն առաջին երկիրն է, որը կարողացել է անջատել Starlink ծառայությունները և խաթարել հասանելիությունը նման մասշտաբով։