Ռուս վերլուծաբան. Իրանի ուժը հետ կմղի ամերիկացիներին / Խռովարարները դավաճաններ են
-
Ռուսաստանի քաղաքական գործընթացների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Յարոշենկո,
Ռուսաստանի քաղաքական գործընթացների կենտրոնի ղեկավարը նշել է, որ խռովարարներն ամերիկացիների հրահրմամբ խախտում են օրենքը և սպառնալիք են ներկայացնում Իրանի ամբողջ ինքնիշխանության համար։
Անդրադառնալով Իրանի վրա հարձակվելու Դոնալդ Թրամփի սպառնալիքին խռովարարներին աջակցելու համար, Ալեքսեյ Յարոշենկոն ասել է. «Ես վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հետ կմղի ամերիկացիներին՝ դիմադրելով Վաշինգտոնի սպառնալիքներին և համերաշխություն ցուցաբերելով իրենց ռազմական ուժի կողքին»։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Ալեքսեյ Յարոշենկոն հավելել է. «Նախ, ես իմ աջակցությունն եմ հայտնում Իրանի պատվավոր քաղաքացիներին և հայրենասերներին։ Ես վստահ եմ, որ նրանք կազմում են ազգի մեծամասնությունը, իսկ խռովարարներն անձինք են, ովքեր ամերիկացիների հրահրմամբ կազմակերպում են կոտորածներ և իրականացնում անօրինական գործողություններ՝ Իրանն ապակայունացնելու և երկրի ինքնիշխանությանը սպառնալու համար»։
Խռովարարներն Իրանին դավաճանողներ են
Յարոշենկոն ասել է. «Ես դատապարտում եմ Իրանում խռովարարների գործողությունները և վստահ եմ, որ նրանք արդարացիորեն կպատժվեն, քանի որ դավաճաններ են»։
Նրա խոսքով․ «Խռովարարները մտադիր էին արտաքին ուժերի աջակցությամբ՝ որպես Իրանի բացահայտ թշնամիներ, քայլեր ձեռնարկել երկիրը ոչնչացնելու և Իրանի պատվավոր քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու համար։
Միացյալ Նահանգները և Իսրայելը ահաբեկիչների հանցակիցներն են
Նա նշեց․ Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը վերջին օրերին Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին և կոտորածների հանցակիցներն են»։
Ամերիկացիները ցանկանում են գունավոր հեղափոխություն իրականացնել
Ռուս վերլուծաբանը նշել է. «Ամբողջ աշխարհում, իսլամական և ոչ իսլամական երկրներում, մենք տեսել ենք, թե ինչպես է Միացյալ Նահանգները պլանավորում գունավոր հեղափոխություններ։ Իրանում էլ նրանք նույն նպատակին են հետևում»։
Նա նշել է. «Իրանում տեղի ունեցող ամեն ինչ հետևում է գունավոր հեղափոխության սկզբունքներին, օրենքներին և ալգորիթմներին: Մենք տեսել ենք, թե ինչպես են ամերիկացիները բազմաթիվ երկրներում, կրկնում եմ՝ թե՛ իսլամական, թե՛ ոչ իսլամական, նախապատրաստել և ապա իրականացրել կառավարությունների անօրինական տապալումները»։
Ամերիկան ձգտում է թալանել Իրանը, այլ ոչ թե բարելավել ժողովրդի կյանքը
Յարոշենկոն շարունակել է. «Ամերիկացիներն այս բոլոր քայլերը ձեռնարկում են՝ ոչնչացնելու Իրանի կառավարությունը և, իհարկե, թալանելու այս երկիրը, այլ ոչ թե բարելավելու իրանցիների կյանքի մակարդակն ու որակը. նրանք չեն հետաքրքրվում այս խնդրով»։
Նա հավելել է. «Ժողովրդի իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու մեջ Իրանին մեղադրելն իրականում քողարկում է այս երկրի կառավարության տապալման նպատակը, որը չի համաձայնվում Միացյալ Նահանգների իմպերիալիստական քաղաքականության հետ։ Իրանը տասնամյակներ շարունակ բացահայտորեն հայտարարել է իր հակաամերիկյան դիրքորոշումը և բացահայտ խոսել է Միացյալ Նահանգների ահաբեկչական պետության հանցագործությունների մասին»։
ԱՄՆ․ գերտերությունից անցում դեպի ահաբեկչության հովանավորի
Ռուս վերլուծաբանը նշել է. «Այսօրվա ԱՄՆ-ն՝ նախկին և ծաղկող գերտերությունից, վերածվել է ահաբեկչության իրական հովանավորի։ Սա է այն, ինչ մենք պետք է հասկանանք։ Ինչո՞ւ Իրանը այլևս հանդուրժելի չէ ԱՄՆ կառավարության համար։ Կրկնում եմ՝ խոսքը ժողովրդավարության, խոսքի ազատության կամ մարդու իրավունքների մասին չէ։ Սպիտակ տան վերլուծական կենտրոնում այս բաներից ոչ մեկը հաշվի չի առնվում, բայց կա մեկ այլ պատճառ։ Իրանն ունի նավթի զգալի պաշարներ, և մենք տեսնում ենք, թե ինչ են անում ամերիկացիները նավթ ունեցող երկրների հետ»։