Մոսկվա. Մենք հավատարիմ ենք Իրանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրին
https://parstoday.ir/hy/news/world-i242440-Մոսկվա._Մենք_հավատարիմ_ենք_Իրանի_հետ_ռազմավարական_գործընկերության_պայմանագրին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ կմնա բոլոր ոլորտներում Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրին։
(last modified 2026-02-05T13:12:49+00:00 )
Փետրվար 05, 2026 16:42 Asia/Tehran
  • Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (SVR) ղեկավար Սերգեյ Նարիշկին
    Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (SVR) ղեկավար Սերգեյ Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ կմնա բոլոր ոլորտներում Թեհրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրին։

ISNA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (SVR) ղեկավար Սերգեյ Նարիշկինն այսօր (հինգշաբթի) Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության աճի մասին ասել է. «Իրանը մեր գործընկերն է։ Դուք, անշուշտ, տեսել և հիշում եք Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագիրը։ Մենք կպահպանենք այն բոլոր սկզբունքներով»։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը շատ լավ համագործակցություն ունի Իրանի համապատասխան հատուկ ծառայությունների հետ։

Նարիշկինը պարզաբանել է. «Եթե խոսենք հատուկ ծառայությունների միջոցով համագործակցության մասին, ապա ես կցանկանայի ևս մեկ անգամ հաստատել, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը շատ լավ կապ և փոխգործակցություն ունի Իրանի համապատասխան կառույցների հետ, որը ոչ մի դեպքում չի դադարեցվի»։