Ամերիկացի օրենսդիրները զգուշացնում են տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդրության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i243054-Ամերիկացի_օրենսդիրները_զգուշացնում_են_տարածաշրջանում_ԱՄՆ_արկածախնդրության_կապակցությամբ
 Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչները, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից լարվածություն հրահրող քայլերի ֆոնին, դեմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ վարվող պատերազմական քաղաքականությանը։
(last modified 2026-02-19T13:37:47+00:00 )
Փետրվար 19, 2026 17:07 Asia/Tehran
  • Ամերիկացի օրենսդիրները զգուշացնում են տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդրության կապակցությամբ
    Ամերիկացի օրենսդիրները զգուշացնում են տարածաշրջանում ԱՄՆ արկածախնդրության կապակցությամբ

 Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչները, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից լարվածություն հրահրող քայլերի ֆոնին, դեմ են արտահայտվել Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ վարվող պատերազմական քաղաքականությանը։


ISNA-ի փոխանցմամբ՝ Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Էնդի Քիմը  X-ում բացահայտորեն դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ վարվող պատերազմական քաղաքականությանը։
Ի պատասխան Իրանի դեմ առզմական գործողություններ իրականացնելու ԱՄՆ-ի պատարստվածության վերաբերյալ CNN-ի հրապարակման՝ ամերիկացի սենատորը գրել է. «Ի՞նչ կբերի ձեզ Իրանի հետ պատերազմը։ Արդյո՞ք դա ձեզ ավելի անվտանգ կդարձնի։ Արդյո՞ք դա կհեշտացնի ձեր հաշիվների վճարումը։ Արդյո՞ք դա ձեզ ավելի լավատես կդարձնի ձեր ապագայի նկատմամբ»։
Նա հավելել է. «Թրամփը մեր երկիրը կանգնեցնում է պատերազմի եզրին՝ առանց որևէ պատճառի, առանց ծրագրի և առանց ձեզ ուշադրություն դարձնելու»։
Մեկ այլ գրառման մեջ Էնդի Քիմն անդրադարձել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի գրառմանը, որը հայտնել էր, որ Թրամփը մոտենում է պատերազմին։ Նա գրել է. «Ամերիկացի ժողովուրդը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ։ Սա Թրամփի կողմից իրավիճակի ևս մեկ վտանգավոր սրացում է՝ առանց հստակ ծրագրի կամ Կոնգրեսի համաձայնության»։
Նա հավելել է. «Հիշեցում Միացյալ Նահանգների նախագահին. Դուք չեք կարող որոշել, թե երբ մենակ պատերազմ սկսել»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս Մասին X-ում արած գրառման մեջ դժգոհություն է հայտնել իր երկրի աճող ռազմական ակտիվության վերաբերյալ։ Ամերիկացի քաղաքական գործիչը գրել է. «Կոնգրեսը պետք է քվեարկի պատերազմի օգտին՝ համաձայն մեր Սահմանադրության։ Ռո Կաննան և ես (Կալիֆոռնիայի դեմոկրատ) այս քվեարկությունը կանցկացնենք Ներկայացուցիչների պալատում հնարավորինս շուտ։ Ես կքվեարկեմ «Ամերիկան՝ առաջինը» կոչի օգտին, ինչը նշանակում է քվեարկություն Մերձավոր Արևելքում պատերազմի դեմ»։ 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամի այս հայտարարությունները ողջունվել են ամերիկացի օգտատերերի կողմից։ Այն հավանել է  ավելի քան 44 հազար օգտատեր։