Հունգարիան դեմ է Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելուն
https://parstoday.ir/hy/news/world-i243118-Հունգարիան_դեմ_է_Ուկրաինային_90_միլիարդ_եվրո_վարկ_տրամադրելուն
Եվրոպայում ներքին տարաձայնությունների ֆոնին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը դեմ է Կիևին ԵՄ-ից 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելուն, քանի որ Ուկրաինան խոչընդոտում է ռուսական նավթի անցումը «Դրուժբա» խողովակաշարով։
(last modified 2026-02-21T06:42:22+00:00 )
Փետրվար 21, 2026 10:12 Asia/Tehran
  • Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտո
    Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտո

Եվրոպայում ներքին տարաձայնությունների ֆոնին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը դեմ է Կիևին ԵՄ-ից 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելուն, քանի որ Ուկրաինան խոչընդոտում է ռուսական նավթի անցումը «Դրուժբա» խողովակաշարով։

Նա հավելել է. «Ուկրաինան չի կարողանա ստանալ   90 միլիարդ եվրոյի ռազմական վարկը, քանի դեռ  խոչընդոտում է հունգարական նավթի մատակարարմանը»։