Նավթի գների աճի վերաբերյալ ամերիկյան պարբերականի կանխատեսումը Իրանի հետ հակամարտության դեպքում
Ամերիկյան Axios կայքը իր հրապարակած վերլուծության մեջ զգուշացրել է, որ եթե լարվածությունը սրվի կամ Իրանի հետ հակամարտություն տեղի ունենա, համաշխարհային նավթի գինը կարող է աննախադեպ բարձրանալ և նույնիսկ հասնել մեկ բարելի համար 130 դոլարի, ինչը կարող է լուրջ ցնցումների առջև կանգնեցնել էներգետիկ շուկան և համաշխարհային տնտեսությունը։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Ֆարս լրատվական գործակալությանը, Axios-ը ուսումնասիրել է տարբեր սցենարներ՝ նշելով, որ վերջին օրերին նավթի գները աճել են ավելի քան 4 տոկոսով և հատել 70 դոլարի սահմանը։ Այս վերլուծության համաձայն, իրանական նավթի արտահանման դադարեցումը առանց ենթակառուցվածքներին վնաս հասցնելու կարող է մեկ բարելի գինը ավելացնել 10-12 դոլարով։ Նավթային օբյեկտների վրա հարձակման կամ Հորմուզի նեղուցում խափանումների առաջացման դեպքում նավթի գները կարող են գերազանցել 90 դոլարը։
Ավելի ծանր սցենարում, եթե թիրախավորվեն նաև տարածաշրջանի այլ արտադրողների էներգետիկ ենթակառուցվածքները,առաջ է քաշվել նավթի գինը մինչև 130 դոլարի հասնելու հնարավորությունը։ Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի ծովային առևտրի մոտ մեկ չորրորդը, կարևոր դեր է խաղում այս հավասարման մեջ։ Փորձագետները ընդգծում են, որ ցանկացած ռազմական լարվածություն կարող է տնտեսական լայնածավալ հետևանքներ ունենալ։