Ինչո՞ւ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում կայացրեց Թրամփի սահմանած մաքսատուրքերի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i243146-Ինչո_ւ_ԱՄՆ_Գերագույն_դատարանը_որոշում_կայացրեց_Թրամփի_սահմանած_մաքսատուրքերի_դեմ
ԱՄՆ Գերագույն դատարանը քվեների 6-3  հարաբերակցությամբ  պատմական որոշում ընդունելով չեղյալ հայտարարեց Դոնալդ Թրամփի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերի մեծ մասը, որոշում, որն ըստ դիտորդների, լուրջ հարված հասցրեց «Ամերիկան առաջին հերթին» տնտեսական քաղաքականության հիմքին։ Մաքսատուրքերը սահմանվել էին 1977 թվականի «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի համաձայն։
(last modified 2026-02-21T14:34:59+00:00 )
Փետրվար 21, 2026 18:04 Asia/Tehran
  • Ինչո՞ւ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում կայացրեց Թրամփի սահմանած մաքսատուրքերի դեմ

ԱՄՆ Գերագույն դատարանը քվեների 6-3  հարաբերակցությամբ  պատմական որոշում ընդունելով չեղյալ հայտարարեց Դոնալդ Թրամփի կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերի մեծ մասը, որոշում, որն ըստ դիտորդների, լուրջ հարված հասցրեց «Ամերիկան առաջին հերթին» տնտեսական քաղաքականության հիմքին։ Մաքսատուրքերը սահմանվել էին 1977 թվականի «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի համաձայն։

Ըստ Pars Today-ի, Գերագույն դատարանը հստակեցրել է, որ օրենքը նախագահին լիազորություն չի տալիս սահմանել լայն մաքսատուրքեր, և Կոնգրեսը նման լիազորություն չի վերապահել գործադիր իշխանությանը։  Թրամփը հայտարարել էր շատ երկրներից ներմուծվող բոլոր ապրանքների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքեր սահմանել,իսկ ավելի բարձր դրույքաչափեր ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերների համար։

Այս մաքսատուրքերը վերջին երկու տարիների ընթացքում կառավարության համար ապահովել էին 130-ից 200 միլիարդ դոլարի եկամուտ։ Այնուամենայնիվ, հաղորդումները ցույց են տալիս, որ ամերիկացի սպառողները բախվել են ներմուծվող ապրանքների գների աճի, որի պատճառով յուրաքանչյուր ընտանիք միջին  հաշվով տարեկան վճարում է հավելյալ 1800 դոլար։

Սպիտակ տունը հայտարարել է, որ կօգտագործի այլ իրավական ուղիներ՝ մաքսատուրքերի մի մասը վերականգնելու համար, սակայն այս գործընթացը կբախվի իրավական և քաղաքական նոր մարտահրավերների։