Ուիթքոֆ. Թրամփը զարմացած է իրանցի պաշտոնյաների անզիջող կեցվածքից
Իրանի հետ միջուկային բանակցություններում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը զարմացած է իրանցի պաշտոնյաների «անզիջող կեցվածքից» միջազգային ճնշման առջև և ուրանի հարստացման լիակատար դադարեցումը համարել է Վաշինգտոնի կարմիր գիծը։
Pars Today-ի հաղորդմամբ, հղում անելով ԻՌՆԱ-ին, Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահը հետաքրքրված է իմանալ, թե ինչու Իրանը չի համաձայնվել դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ չնայած քաղաքական ճնշմանը և տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայմանը։ Նա ընդգծել է, որ Ժնևի բանակցությունների մեկնարկից առաջ Թրամփը հրամայել էր «զրոյական հարստացում» և Իրանի միջուկային նյութերի վերադարձ՝ որպես ցանկացած հնարավոր համաձայնագրի հիմնական պայմաններ։
Իրանի 60 տոկոս ուրանի հարստացման մակարդակին անդրադառնալով՝ Ուիթքոֆը պնդել է, որ Թեհրանը գործում է իր քաղաքացիական կարիքներից դուրս և նույնիսկ կարող է մոտ լինել միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ նյութերը ձեռք բերելուն. պնդում, որը իրանցի պաշտոնյաները մշտապես հերքել են՝ ընդգծելով միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և հանձնառությունը գործակալության մոնիտորինգի շռջանակին։ Նա նաև ասել է, որ Իրանը պետք է բանակցությունների ընթացքում ապացուցի իր հավատարմությունը միջուկային համաձայնագրերին։