Թաքեր Կարլսոն. Ամերիկայի վրա ամենամեծ արտաքին բեռը իսրայելն է
https://parstoday.ir/hy/news/world-i243230-Թաքեր_Կարլսոն._Ամերիկայի_վրա_ամենամեծ_արտաքին_բեռը_իսրայելն_է
Հայտնի ամերիկացի լրագրող, վերլուծաբան՝ Թաքեր Կարլսոնը քննադատելով Վաշինգտոնի քաղաքականությունը Թել Ավիվի նկատմամբ, Իսրայելի ռեժիմը բնութագրել է որպես Ամերիկայի «ամենամեծ արտաքին բեռը» և ասել, որ ռեժիմին անվերապահ աջակցությունը վնասակար է եղել Միացյալ Նահանգների ազգային շահերի համար։
(last modified 2026-02-23T14:27:53+00:00 )
Փետրվար 23, 2026 17:57 Asia/Tehran
  • Ամերիկացի լրագրող, վերլուծաբան Թաքեր Կարլսոն
    Ամերիկացի լրագրող, վերլուծաբան Թաքեր Կարլսոն

Հայտնի ամերիկացի լրագրող, վերլուծաբան՝ Թաքեր Կարլսոնը քննադատելով Վաշինգտոնի քաղաքականությունը Թել Ավիվի նկատմամբ, Իսրայելի ռեժիմը բնութագրել է որպես Ամերիկայի «ամենամեծ արտաքին բեռը» և ասել, որ ռեժիմին անվերապահ աջակցությունը վնասակար է եղել Միացյալ Նահանգների ազգային շահերի համար։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Թաքեր Կարլսոնը սաուդյան «Ռոտանա» ցանցին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ ռեսուրսներն ու կարողությունները ծախսվում են Իսրայելի շահերն ապահովելու համար, մինչդեռ Վաշինգտոնը բախվում է բազմաթիվ ներքին մարտահրավերների: Անդրադառնալով ԱՄՆ-ի լայն աջակցությունը գրավելու Բենիամին Նեթանյահուի ջանքերին՝ նա հավելել է, որ Միացյալ Նահանգների վրա ճնշում կա՝ Արևմտյան Ասիայում նոր պատերազմի մեջ մտնելու համար:

Կարլսոնը, հղում անելով տնտեսական խնդիրներին, Միացյալ Նահանգներում ներգաղթային ճգնաժամին և սոցիալական բաժանումներին, ընդգծեց, որ երկրի ղեկավարների առաջնահերթությունը պետք է լինի ներքին հարցերի լուծումը, այլ ոչ թե արտաքին պահանջներին համապատասխանելը: Նա նաև քննադատեց որոշ ամերիկացի սենատորների Իսրայելին անսասան աջակցության համար՝ ասելով, որ այս մոտեցումը ստվերել է ամերիկյան ժողովրդի շահերը:

Այս հայտարարությունները դիտվում են որպես Թել Ավիվի հետ սերտ կապերի քաղաքական և տնտեսական հետևանքների վերաբերյալ Միացյալ Նահանգների ներսում աճող քննադատության արտացոլում։