Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն․Իրանի նավթային օգյեկտների վրա հարձակումը կվտանգի  մարդկանց առողջությունը
https://parstoday.ir/hy/news/world-i243626-Առողջապահության_Համաշխարհային_Կազմակերպություն_Իրանի_նավթային_օգյեկտների_վրա_հարձակումը_կվտանգի_մարդկանց_առողջությունը
Pars Today- Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ)  Ամերիկային և Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակման մասին։ 
(last modified 2026-03-10T16:16:19+00:00 )
Մարտ 10, 2026 19:46 Asia/Tehran
  • Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն․Իրանի նավթային օգյեկտների վրա հարձակումը կվտանգի  մարդկանց առողջությունը

Pars Today- Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ)  Ամերիկային և Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակման մասին։ 

Pars Today-ը հղում անելով  ՄԵՀՐ լրատվական գործակալությանը, հաղորդել է,որ ԱՀԿ-ի ղեկավար՝ Թեդրուս Ադհանում Գեբրիսոսն հակադարձելով Իրանի վառելիքի ու նավթի պահեստների վրա Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի  հարձակմանը, ասել է․-«Նավթային օբյեկտների վրա հարձակումը կարող է աղտոտել սննդանյութերը, ջրի ռեսուրսներն ու օդը և վնաս հասցնել մասնավորապես երեխաներին, տարեցներին ու հիվանդներին։ ԱՀԿ-ի ղեկավարը քննադատելով Սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, ասել է․-«Փետրվարի 28-ից առ այսօր սպանվել են Լիբանանի առողջապահության ու բուժման ոլորտի 9 աշխատակիցներ»։


Ադհանումն հավելել է․-«Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հետևում է Իրանում, Լիբանանում, Իրաքում և բոլոր տուժած երկրներում տիրող իրավիճակին և աջակցում է տեղական իշխանություններին առողջապահական համակարգերի գործունեությունը շարունակելու,  հասարակություններին պաշտպանելու և առողջապահական ռիսկերը նվազեցնելու համար»։

ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է․-«Ես բոլոր կողմերին կոչ եմ անում նվազեցնել լարվածությունները,  կանխել ժողովրդի առողջությանը սպառնացող վտանգներն ու առողջապահական կենտրոնների ու աշխատակիցների վրա ազդեցությունները և ողջ տարածաշրջանում բախումների առավել տարածվելը»։