Հյուսիսային Կորեան շնորհավորել է Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին Իսլամական հեղափոխության
առաջնորդ ընտրվելու կապակցությամբ, դատապարտելով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումը Իրանի վրա
Pars Today- Հյուսիսային Կորեան շնորհավորել է Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին Իսլամական հեղափոխության առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։
ԻՌՆԱ-ին հղում անելով՝ Pars Today-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Փհենյանը աջակցում է Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի առաջնորդ ընտրվելու որոշմանը և դատապարտում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիան։ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիան և Իրանի դեմ «անօրինական» հարձակումները, որոնք ոչնչացնում են խաղաղությունը և մեծացնում անկայունությունը ամբողջ աշխարհում։ Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի (Մերձավոր Արևելք) տարածաշրջանում ԱՄՆ-ի անկայունացնող գործողությունների հետևանքով առաջացած հակամարտության մթնոլորտը՝ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը նաև հայտարարել է, որ երկիրը երեքշաբթի օրը փորձարկել է ռազմածովային ականակիրի համար նախատեսված ռազմավարական թևավոր հրթիռ։