Թրամփի նահանջը՝ Իրանի կողմից արված վճռական նախազգուշացումից հետո
Այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետությունը սպառնաց, որ եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ապա ինքը թիրախավորելու է ամբողջ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները, Թրամփը նահանջեց և հայտարարեց, որ հրամայել է հետաձգել հարձակումը։
**Թրամփ.** «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգները և Իրանը վերջին 2 օրերի ընթացքում Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի լիարժեք և ամբողջական կարգավորման վերաբերյալ շատ լավ և կառուցողական բանակցություններ են վարել»։
«Հաշվի առնելով այս խորը, մանրամասն և կառուցողական բանակցությունների բովանդակությունն ու տոնը, որոնք շաբաթվա ընթացքում կշարունակվեն, ես պատերազմի նախարարությանը հրամայել եմ 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած ռազմական հարձակում՝ պայմանով, որ ընթացիկ նիստերն ու բանակցությունները հաջողությամբ պսակվեն»։