Եվրոպայում վառելիքի ճգնաժամ. Սլովենիան սկսել է վառելիքի սահմանավորումը
ParsToday- Սլովենիան, որպես Եվրոպական միության առաջին երկիր, սկսել է վառելիքի սահմանավորումը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի պատերազմի ոչ օրինական հետևանքները դիմագրավելու համար:
Ըստ ParsToday-ի, Սլովենիայում վառելիքի գների կտրուկ բարձրացումը հանգեցրել է «վառելիքային զբոսաշրջության» երևույթին, ինչը նշանակում է, որ երկրի քաղաքացիները մեկնում են հարևան երկրներ, այդ թվում Ավստրիա, ցածր գնով բենզին և դիզելային վառելիք օգտագործելու համար: Սլովենիայի նոր միջոցառումների համաձայն՝ մասնավոր վարորդները կարող են օրական գնել առավելագույնը 50 լիտր վառելիք:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական հարձակումից հետո, Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ այս կարևոր միջազգային ջրային ուղին, ինչը հանգեցրել է նավթի և բենզինի գների բարձրացման ամբողջ աշխարհում: Նավթի գների բարձրացումը համաշխարհային շուկաներում և էներգիայի փոխադրման հիմնական ուղիների խափանման մտավախությունը, հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում, պատճառեն դարձել, որ արևմտյան երկրները ձեռնարկեն արտակարգ միջոցներ՝ գները զսպելու համար: Այս առնչությամբ էներգիայի միջազգային գործակալությունը (IEA) ավելի վաղ հայտարարել էր, որ այս կառույցի անդամ երկրները համաձայնեցված գործողության շրջանակներում իրենց արտակարգ պահուստներից կազատեն մոտ 400 միլիոն բարել նավթ, ինչը կազմում է կազմակերպության պատմության մեջ ամենամեծ պահուստների ազատումը: Վառելիքի գների աճը սովորաբար հանգեցնում է տրանսպորտային ծախսերի աճի, մթերային ապրանքների գների բարձրացման և տնային տնտեսությունների էներգետիկ հաշիվների ավելացման: