Սանդերս. Ամերիկացիները տնտեսական խնդիրներ ունեն և պատերազմ չեն ուզում
Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսն ասել է, որ «ոչ մի կերպ» չի աջակցում կառավարության կողմից Իրանի պատերազմի համար 200 միլիարդ դոլարի ֆինանսավորման խնդրանքին և կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումները։
Վերմոնտ նահանգի սենատորը CNN-ին տված հարցազրույցում ասել է. «Բենզինի գները բարձրանում են։ Մարդիկ խորապես մտահոգված են... Միացյալ Նահանգներն է սկսել այս պատերազմը։ Այն միակողմանի հարձակում է սկսել Իսրայելի դեմ... որը լայնածավալ տառապանքներ է պատճառել Արևմտյան Ասիային»։
Սանդերսն ասել է, որ շատ ամերիկացիներ պայքարում են բնակարանային, առողջապահական և սննդի ծախսերի աճի դեմ, հավելելով. «Անկախ նրանից՝ հանրապետական ե՞ք, թե՞ դեմոկրատ, սա այն պատերազմը չէ, որը ցանկանում է ամերիկյան ժողովուրդը»։