Ամերիկացի գեներալը. Իրանցիները կարող են տարիներ դիմակայել ԱՄՆ–Իսրայել տանդեմի հարձակմանը
ParsToday- ԱՄՆ բանակի հանգստի կոչված գեներալը, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայել պատերազմից բխած՝ պաշտոնական Վաշինգտոնի վրա տնտեսական և քաղաքական ճնշումների աճին, հայտնել է, որ իրանցիները կարող են «տարիներ դիմակայել այս հարձակումներին»։
ParsToday-ի փոխանցմամբ, ԱՄՆ բանակի հանգստի կոչված գեներալ Ջեյմս Սպայդեր Մարքսը «MS Now» լրատվական ալիքին տված հարցազրույցում խոստովանել է ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համատեղ ռազմական գործողությունների դեմ Իրանի դիմադրությունն ու տոկունությունը, և նշել է, որ Այս հարձակումը «շատ ծախսատար» է ԱՄՆ կառավարության համար։ Նրա խոսքով՝ Թրամփը երկու ճանապարհ ունի․ «Նա կարող է շարունակել այս ծախսատար և քաղաքական հետևանքներով լի հարձակումը, կամ էլ փորձել ինչ–որ դիվանագիտական լուծում գտնել դրա համար»։
Հանգստի կոչված ամերիկացի Գեներալը հավելել է․ «Իմ կարծիքով, Իրանը չի հանձնվի և զիջումների չեն գնա։ Նրանք զոհողություններ են անում, բայց չեն հանձնվում և դիմադրում են։ Կարծում եմ՝ առնվազն մի քանի տարի կարող են դիմակայել»։
Նա նաև նշել է, որ պատերազմից առաջացած տնտեսական ճնշումների աճի պատճառով Թրամփը սկսել է դրսևորել ցանկության նշաններ՝ դիվանագիտական մոտեցմամբ պատերազմը վերջ տալու համար։