Իսպանիայի վարչապետ. Պատերազմը Իրանի դեմ «լիակատար աղետ» է
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ընդգծելով, որ Ամերիկա–սիոնիստական պատերազմը Մերձավոր Արևելքում«լիակատար աղետ» է և «բազմիցս ավելի վատն» է, քան 2003 թ. Իրաքի պատերազմը, և հայտնել է, որ սիոնիստական ռեժիմը ցանկանում է Գազայի նույն «ավերածությունները» կրկնել Լիբանանում։
Հանդես գալով այդ երկրի խորհրդարանի դռնբաց նիստում և պաշտպանելով իր կառավարության «ոչ պատերազմին» դիրքորոշումը, նա ասել է․ «Փետրվարի 28-ից ի վեր շուրջ երկու հազար մահվան դեպք է հաստատվել, ավելի քան չորս միլիոն մարդ Իրանում և Լիբանանում տեղահանվել է, շուրջ 12 միլիարդ եվրո պետական միջոցներ ծախսվել են ռազմական գործողությունների վրա, զբոսաշրջությունը, ծովային առևտուրը և համաշխարհային ավիափոխադրումները կտրուկ նվազել են, իսկ աշխաջրածինների և տնտեսության ու սննդային անվտանգության համար անհրաժեշտ հումքի գները զգալիորեն աճել են»։
Նա քննադատական հարց բարձրացրեց՝ կասկածի տակ դնելով Իրանի դեմ «ապօրինի և անարդարացի» հարձակումը․ «Իսկ այս ամենը ինչի՞ համար է․ Միջազգային օրինակարգը թուլացնելու, Մերձավոր Արևելքը ապակայունացնելու, Իրաքում ու Լիբանանում նորից հակամարտություններ բորբոքելու և Գազան մոռացության ու անտարբերության փլատակների տակ թաղելու համար»։
Նա հավելել է, որ ԱՄՆ–ի և Իսրայելի հարձակումները սկսվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ–ը «իր ձեռքում» ուներ Իրանի հետ միջուկային համաձայնագիր, սակայն «առանց բացատրության, առանց դաշնակիցներին տեղեկացնելու, առանց իրավական հիմքի և առանց հստակ նպատակի» այն մերժեց։
Սանչեսը հավելեց․ «Սպիտակ տունը հայտարարեց, թե Իրանին ընդամենը երկու շաբաթ ժամանակ է պետք միջուկային զենք ձեռքբերելու համար, սակայն ԱՄՆ անվտանգության կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացահայտ ասել են, որ «Իրանն անմիջական սպառնալիք չէր հանդիսանում Արևմուտքի համար»։