Երկու ճակատագրական սխալ․ ինչու Թրամփի ռազմավարությունը Իրանում հանգեցրեց զառանցանքի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հակասական հայտարարությունները բացահայտեցին նրա հաշվարկների և Իրանի իրականության միջև խոր անդունդը։ Այն, ինչ նա այժմ ակամա խոստովանում է, իրականում ԻԻՀ էությունը ընկալելու նրա երկու հիմնարար ռազմավարական սխալների փլուզման արդյունքն է։
Սխալ առաջին․ իշխանության կառուցվածքը հիմնված չէ անհատների վրա
Թրամփը կարծում էր, որ եթե ֆիզիկապես վերացնի հրամանատարներին ու պատասխանատուներին, Իրանի համակարգը երեք օրում կփլուզվի։ Բայց նա չկարողացավ հասկանալ Իրանի Իսլամական Հանրապետությանը բնորոշ հիմնական առեղծվածը․ 47 տարվա ընթացքում ժողովրդական համոզմունքների ու ինստիտուտների հիման վրա ձևավորված այս իշխանությունը կախված չէ որևէ անհատից։ Դաշտում փորձը ցույց տվեց, որ երբ թիրախավորվում է ցանկացած պատասխանատու կամ հրամանատար, անմիջապես մի քանի եռանդուն փոխարինողներ զբաղեցնում են նրա տեղը՝ առանց ամենաչնչին խափանման երկրի կառավարման գործում կամ պաշտպանական գործողություններում։ Այս կառուցվածքը անխոցելի է։
Սխալ երկրորդ․ ժողովրդին համարեց վարչակարգից առանձին
Թրամփը խափվեց իր իսկ ղեկավարության տակ գտնվող մեդիայի լայնածավալ հոգեբանական պատերազմի ազդեցությանը և կարծեց, որ կարող է պառակտում մտցնել ժողովրդի ու իշխանության միջև։ Այդ մոլորության պատճառով էլ նա խոստանում էր, թե երեք օրում Իրանի հարցը կլուծի։ Բայց իրականությունը նրա հաշվարկներին հակառակն եղավ։ Այսօր նա տեսնում է, որ Իրանի ժողովուրդը ոչ միայն չի հեռացել վարչակարգից, այլ ամեն օր ավելի մեծ թափով ու եռանդով է հրապարկներ դուրս գալիս և չի ենթարկվում բռնաճնշմանը։ Այդ միասնականությունն այն աստիճանի է, որ նա երեկ իր վերջին ստախոսության մեջ ակամա խոստովանեց, որ Իրանի ժողովուրդը բանակցությանը դեմ է, և հենց դրա համար էլ Իրանի պաշտոնյաները վախենում են հայտարարել, որ ուզում են բանակցել։
Թրամփի այսօրվա հակասական խոսքերը՝ սկսած ժողովրդի աջակցության մասին պնդումներից մինչև ԱՄՆ-ի ատելիության անուղղակի ընդունումը, արտացոլում են նրա երկու ռազմավարական սխալների բախումը իրականության պատին։ Իրանը, որի կառուցվածքը ոչ կախված է անհատներից, և ոչ էլ ժողովրդից առանձին, ամբողջությամբ տապալել է նրա հաշվարկները և նրան հասցրել է զառանցանքի։