Եվրամիության հրաժարումը ԱՄՆ-ի պահանջից՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու համար
Pars Today – Եվրամիությունը հայտարարել է, որ ընդլայնելու է իր ծովային գործողությունները Կարմիր ծովում և Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում, սակայն չի մասնակցելու Հորմուզի նեղուցում հնարավոր որևէ առաքելությանը։
Pars Today–ի հաղորդմամբ, Եվրամիության թարմացված ձևաչափի համաձայն, Կարմիր ծով և Հնդկական օվկիանոսի արևմտյան տարածաշրջան ուղարկված ԵՄ նավերն ու օդանավերը լիազորված կլինեն տեղեկատվություն հավաքել ծովի տակ գտնվող կենսական նշանակության ենթակառուցվածքներին առնչվող կասկածելի գործողությունների վերաբերյալ։ ԵՄ-ը հավելել է, որ իր ծովային գործունեության ընդլայնումը որևէ առնչություն չունի Հորմուզի նեղուցում նավթ ու գազ տեղափոխող նավերի պաշտպանությանը մասնակցելու համար եվրոպացի դաշնակիցներին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին։