Ամերիկացի սենատոր. Իրանում պատերազմը հանգեցրեց ԱՄՆ-ում գների կտրուկ աճի 
https://parstoday.ir/hy/news/world-i244270-Ամերիկացի_սենատոր._Իրանում_պատերազմը_հանգեցրեց_ԱՄՆ_ում_գների_կտրուկ_աճի
Կոնեկտիկուտից դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի համատեղ ռազմական ագրեսիան քննադատող ուղերձում ասել է. «Իրանում պատերազմը հանգեցրեց ԱՄՆ-ում գների կտրուկ աճի»։ 
(last modified 2026-04-01T03:24:07+00:00 )
Ապրիլ 01, 2026 06:54 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատոր. Իրանում պատերազմը հանգեցրեց ԱՄՆ-ում գների կտրուկ աճի 

Կոնեկտիկուտից դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի համատեղ ռազմական ագրեսիան քննադատող ուղերձում ասել է. «Իրանում պատերազմը հանգեցրեց ԱՄՆ-ում գների կտրուկ աճի»։ 

Բլյումենտալը, իր Ֆեյսբուքյան էջում վերահրապարակելով Սպիտակ տուն մտնելու առաջին օրվանից գնաճի նվազեցման մասին Թրամփի քարոզարշավի կարգախոսների մի մասը, գրել է. «Նա ոչ միայն չի նվազեցրել գնաճը Սպիտակ տուն մտնելու առաջին օրվանից, այլև բոլոր գները բարձրացել են»։ 

Դեմոկրատ սենատորը հավելել է. «Ամերիկացիներին սնունդ գնելու համար օգնող սննդի կտրոնների նման ծրագրերից հրաժարվելուց հետո Թրամփը հիմա պատերազմ է սկսել Իրանի դեմ, որը օրական արժենում է ավելի քան մեկ միլիարդ դոլար»։ 

Բլումենտալը եզրափակել է՝ ընդգծելով, որ Թրամփը վատնում է ամերիկացի հարկատուների փողերը իր սիրելի պատերազմի վրա, և հավելել. «Ամերիկացիները ցանկանում են, որ գներն իջնեն, այլ ոչ թե պատերազմներ մղվեն արտասահմանում, որոնք վտանգի են ենթարկում ամերիկացիների կյանքը»։