Քազեմ Ջալալին ներկայացրել է Իրանի 5 պայմանները՝ պարտադրված պատերազմը դադարեցնելու համար
Դուք գիտեք, որ Իրանն ունի պայմաններ և պատերազմ հրահրող չէ: Մենք միշտ բանակցություններ ենք վարել: Եվ եթե ստեղծվեն նպատակային և ճիշտ բանակցությունների պայմաններ, դրանք կարող են տեղի ունենալ:
Մեր պայմաններից են՝
1. Մենք պետք է հասնենք տարածաշրջանում երկարատև խաղաղության, և հրադադարը մեզ համար բավարար չէ: Հրադադարը նշանակում է, որ թշնամիները կվերականգնեն իրենց ուժերը և կրկին կհարձակվեն մեզ վրա:
2. Ագրեսորը պետք է բացահայտվի և պատժվի:
3. Պատերազմի վնասները պետք է փոխհատուցվեն: Իհարկե, մեր կորուստների մի մասը, ինչպիսին է մեր առաջնորդի նահատակությունը, հնարավոր չէ փոխհատուցել, բայց այն մասը, որ հնարավոր է, պետք է փոխհատուցվի:
4. Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն:
5. Նրանք պետք է ճանաչեն մեր միջուկային իրավունքը: