Թրամփ. Լրջորեն քննարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i244306-Թրամփ._Լրջորեն_քննարկում_եմ_ՆԱՏՕ_ից_դուրս_գալու_հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անգլիական «Թելեգրաֆ» պարբերականին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ին կոչել է «թղթե վագր» և ասել, որ Վաշինգտոնը լրջորեն քննարկում է այս ռազմական դաշինքից դուրս գալու հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2026 15:59 Asia/Tehran
  • Թրամփ. Լրջորեն քննարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անգլիական «Թելեգրաֆ» պարբերականին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ին կոչել է «թղթե վագր» և ասել, որ Վաշինգտոնը լրջորեն քննարկում է այս ռազմական դաշինքից դուրս գալու հարցը։

Նա շեշտել է․ «ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը այլևս պարզապես վերանայում չէ։ Ես երբեք տպավորված չեմ եղել ՆԱՏՕ-ով։ Միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են, և Պուտինն էլ դա գիտի»։

Թրամփն պնդել է. «Մենք միշտ ինքնաբերաբար ներկա ենք եղել, նույնիսկ  Ուկրաինայում։ Ուկրաինան մեր խնդիրն չէր։ Սա փորձություն էր, և մենք նրանց համար պատրաստ էինք և միշտ էլ պատրաստ ենք եղել, բայց նրանք մեզ համար պատրաստ չեղան»։