Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմից մեկ ամիս անց
https://parstoday.ir/hy/news/world-i244308-Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_ու_Իսրայելի_պատերազմից_մեկ_ամիս_անց
Իրանի վերաբերյալ Թրամփի ելույթի արձագանքներն ԱՄՆ-ում․ ելույթը թույլ էր, շփոթված և իրականությունից հեռու
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2026 10:13 Asia/Tehran
  • Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմից մեկ ամիս անց

Իրանի վերաբերյալ Թրամփի ելույթի արձագանքներն ԱՄՆ-ում․ ելույթը թույլ էր, շփոթված և իրականությունից հեռու

Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմից մեկ ամիս անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն  իր ելույթում կրկնել է անհիմն պնդումները՝ ագրեսիան արդարացնելու համար։ Ագրեսիա, որի հետևանքոը եղավ ոչ միայն նավթի գների աճը, այլև Թրամփի դեմ ուղղված քննադատության ալիքը։  
ԱՄՆ Սենատի դեմոկրատների փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերն  անդրադառնալով Իրանի վերաբերյալ Թրամփի ելույթին և պնդումներին, ասել է. «Արդյո՞ք որևէ նախագահ երբևէ պատերազմի վերաբերյալ այնպիսի ելույթ է ունեցել, որն այդքան քաոսային, ցրված և թույլ է եղել»։
Նա հավելել է. «Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի գործողությունները կմնան որպես մեր երկրի պատմության մեջ ամենամեծ քաղաքական սխալներից մեկը»։
Սենատի դեմոկրատ առաջնորդը ընդգծել է. «Թրամփն անկարող է եղել հստակ սահմանել նպատակները, հեռացրել է դաշնակիցներին և անտեսել ամերիկացիների առջև ծառացած խնդիրները»։
Չակ Շումերը նշել է․ «Նա (Թրամփը) բացարձակապես անպիտան է գերագույն հրամանատար լինելու համար, և ամբողջ աշխարհը գիտի դա»։