ԱՄՆ Կոնգրեսում Նյու Յորքի ներկայացուցիչ. «Ես այլևս չեմ աջակցում Իսրայելին»
ParsToday- ԱՄՆ Կոնգրեսի մի պատգամավոր աննախադեպ քայլով հայտարարեց, որ այլևս չի աջակցում Միացյալ Նահանգների կողմից Իսրայելի ռեժիմին տրամադրվող օգնությանը։
Ինչպես հաղորդում է ParsToday-ը՝ վկայակոչելով IRNA-ն, ԱՄՆ Կոնգրեսում Նյու Յորքի ներկայացուցիչ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեզը (Alexandria Ocasio-Cortez) դիրքորոշման աննախադեպ փոփոխությամբ հայտարարեց, որ այլևս չի աջակցելու Վաշինգտոնի կողմից Թել Ավիվին տրամադրվող օգնությանը։
Չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ Օկասիո-Կորտեզը նշել է. «Ես Կոնգրեսում չեմ աջակցի այն նախագծին, որով հարկատուների գումարներն ու լրացուցիչ ռազմական օգնությունը պետք է ուղարկվեն մի պետության, որը մշտապես անտեսում է միջազգային իրավունքը և Միացյալ Նահանգների օրենքները»։
Նա հավելել է. «Մեր դաշնակիցները, ովքեր կարիք ունեն մեր ռազմական օգնությանը, պետք է հասկանան, որ մենք այն տրամադրելու ենք «Լեհիի ուղղման օրենքին» (Leahy Law) համապատասխան. այս օրենքն ԱՄՆ-ին արգելում է ռազմական աջակցություն ցուցաբերել այն կողմին, որը մարդու իրավունքների խախտումներ է կատարում»։
Նախկինում Օկասիո-Կորտեզը դեմ էր քվեարկել Իսրայելի ռեժիմին այնպիսի օգնության տրամադրմանը, որը կարող էր օգտագործվել հարձակողական նպատակներով, սակայն աջակցել էր «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգին։ Այնուամենայնիվ, նրա վերջին հայտարարությունը վկայում է նրա մոտեցման հիմնարար փոփոխության մասին։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ դիրքորոշման այս փոփոխությունը համահունչ է Իսրայելի նկատմամբ ամերիկացի ընտրողների աջակցության զգալի նվազման հետ։ NBC-ի վերջին հարցումը ցույց է տալիս, որ Իսրայելի նկատմամբ բացասական գնահատականներն աճել են, հատկապես անկախ և դեմոկրատ ընտրողների շրջանում։