Մաարիվ. Իրանն իրեն համարում է հզոր դիրքում և մտադիր չէ բանակցել
Ապրիլ 02, 2026 18:07 Asia/Tehran
Այսօր իսրայելական «Մաարիվ» օրաթերթը, վկայակոչելով ամերիկյան հետախուզական աղբյուրները, հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ չէ լուրջ բանակցություններ վարել։
Այդ պաշտոնյաները, նշելով, որ Իրանն, այդ պատճառով, շարունակում է կոշտացնել իր դիրքորոշումը, պարզաբանել են. «Այս մոտեցումը ունի երկու հիմնական պատճառ. առաջինը՝ Թրամփի և ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության բարձր մակարդակը, և միևնույն ժամանակ, հզոր դիրքից գործելու զգացումը»։
ԱՄՆ-ի հետախուզական պաշտոնյաների կարծիքով, ոմանք նույնիսկ կասկածում են, որ կայուն համաձայնության հասնելու հնարավորություն կա, քանի որ կա մտավախություն, որ համաձայնությունից հետո ռազմական հարձակումները կվերսկսվեն։