Ռուսաստան․ Բուշեհրի ատոմակայանի վրա հարձակումը անջնջելի խարան է / Խելագարների գործն է
https://parstoday.ir/hy/news/world-i244412-Ռուսաստան_Բուշեհրի_ատոմակայանի_վրա_հարձակումը_անջնջելի_խարան_է_Խելագարների_գործն_է
Pars Today – ՌԴ ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կրկնակի հարձակումը Իրանի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանի դեմ անվանել է անջնջելի խարան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2026 10:30 Asia/Tehran
  • Ռուսաստան․ Բուշեհրի ատոմակայանի վրա հարձակումը անջնջելի խարան է / Խելագարների գործն է

Pars Today – ՌԴ ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կրկնակի հարձակումը Իրանի հարավում գտնվող Բուշեհրի ատոմակայանի դեմ անվանել է անջնջելի խարան։

Ամերիկա–սիոնիստական շարունակական հարձակումների ընթացքում, ապրիլի 4-ին մի սարք է հարվածել Բուշեհրի ատոմակայանի մոտակա տարածքը։ Ինչպես հաղորդում է Pars Today֊ը,  ԻՌՆԱ–ին հղում անելով, ՌԴ ԱԳՆ խոսնակը, մտահոգություն հայտնելով Բուշեհրի ատոմակայանի վրա ամերիկացի և սիոնիստ ոտնձգիչների չորրորդ հարձակման կապակցությամբ, նշել է. «Այս ապօրինի գործողություններն անջնջելի խարան են նրանց միջազգային հեղինակության վրա, ովքեր թիրախավորում են այս ատոմակայանը և Իրանի այլ ատոմային օբյեկտները, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ, և դրանք ոչնչացնելու հրաման տալիս»։

Մարիա Զախարովան շաբաթ օրը իր հայտարարությունում հավելել է. «Նրանք, փաստորեն, հայտարարելով, որ որևէ նորմ կամ սահմանափակում չեն ճանաչում, լիովին ոչնչացրել են իրենց նախկին հեղինակությունը՝ ատոմային չտարածման, ինչպես նաև միջուկային անվտանգության ոլորտում»։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է՝ միջազգային հանրության և համաշխարհային հասարակական կարծիքի ուշադրությունը հրավիրելու Բուշեհրի ատոմակայանի իրավիճակի վտանգավոր սրման վրա։ Նա հավելել է. «Իրանի ատոմային օբյեկտների, այդ թվում՝ Բուշեհրի ատոմակայանի վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն»։

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետ Միխայիլ Ուլիանովը արձագանքելով Բուշեհրի ատոմակայանի դեմ կրկնակի հարձակմանը, ասել է. «Բուշեհրի ատոմակայանի դեմ անհոգ և լիովին անպատասխանատու հարձակումները պետք է դադարեցվեն։ Թվում է՝ նրանք, ովքեր իրականացնում են այս հարձակումները, լուրջ հոգեբանական խնդիրներ ունեն»։