Իրավանի. ԱՄՆ-ի ծովային շրջափակումը Իրանի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է
https://parstoday.ir/hy/news/world-i244664-Իրավանի._ԱՄՆ_ի_ծովային_շրջափակումը_Իրանի_տարածքային_ամբողջականության_կոպիտ_խախտում_է
Parstoday - Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ծովային շրջափակումը համարել է Իրանի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում:
(last modified 2026-04-14T13:58:49+00:00 )
Ապրիլ 14, 2026 17:23 Asia/Tehran
  • Իրավանի. ԱՄՆ-ի ծովային շրջափակումը Իրանի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է

Parstoday - Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ծովային շրջափակումը համարել է Իրանի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում:

Parstoday-ի հաղորդմամբ ՄԱԿ֊ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, երկուշաբթի օրը տեղական ժամանակով, իր նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար «Անտոնիո Գուտերեշին» և Անվտանգության խորհրդի նախագահին գրել է. «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ծովային շրջափակման գործադրումը ՄԱԿ֊ի կանոնադրության 2֊րդ հոդվածի, 4-րդ կետի (որը նշում է  ուժի կիրառելու կամ սպառնալու արգելքը),  կոպիտ խախտում է և միջազգային իրավունքի համաձայն` համարվում է ագրեսիայի դրսևորում»:

Իրավանին նշել է. «Բացի այդ, վերոհիշյալ ապօրինի գործողությունը ծովային միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների լուրջ խախտում է»:

Նա ասել է. «ԱՄՆ Իրանի նավահանգիստների ծովային երթևեկությունը խոչընդոտելու փորձերի միջոցով ապօրինի կերպով միջամտել է ԻԻՀ իրավունքների իրականացմանը և միջազգային իրավունքի համաձայն` երրորդ երկրների իրավունքները և օրինական ծովային առևտուրը ենթարկել է խախտման»:

Իրավանին ընդգծել է. Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի ապօրինի գործողությունը վճռականորեն և ամենախիստ ձևով մերժում է և դատապարտում: